Աբիգայիլ Ֆիլմոր (անգլ.՝ Abigail Powers Fillmore մարտի 13, 1798(1798-03-13)[1][2], Սարատոգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3] - մարտի 30, 1853(1853-03-30)[1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4]), 13-րդ ԱՄՆ նախագահ Միլլարդ Ֆիլմորի կինը և Միացյալ Նահանգների առաջին տիկինը 1850 թվականից մինչև 1853 թվականը։

Արագ փաստեր Մասնագիտություն՝, Ծննդյան օր ...
Աբիգայիլ Ֆիլմոր
անգլ.՝ Abigail Fillmore
Thumb
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 13, 1798(1798-03-13)[1][2]
Ծննդավայր Սարատոգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Վախճանի օր մարտի 30, 1853(1853-03-30)[1][2] (55 տարեկան)
Վախճանի վայր Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4]
Թաղված Ֆորեստ Լոուն[4]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Abigail Powers
Հայր Rev. Lemuel Powers?[5]
Մայր Abigail Newland?[5]
Ամուսին Միլլարդ Ֆիլմոր
Զավակներ Mary Abigail Fillmore? և Millard Powers Fillmore?
 
Ինքնագիր Thumb
Փակել

Վաղ կյանք և ամուսնություն

Ֆիլմորը ծնվել է Նյու Յորքի Սարաթոգա շրջանում։ Նրա հայրը բապտիստ քահանա էր, որը մահացել է Աբիգայիլի ծնվելուց անմիջապես հետո։ Մայրը շուտով տեղափոխվել է արևմուտք։ 1819 թվականին Աբիգեյլը ընդունվել է Նյու Հոփի նոր ակադեմիա, որտեղ սովորել է 19-ամյա Միլարդ Ֆիլմորը։ Երկար ընկերությունից հետո Միլարդը՝ 26 տարեկան և 27 տարեկան Աբիգիլը, ամուսնացել են 1826 թվականի փետրվարի 5-ին։ Հարսանիքը տեղի է ունեցել հարսնացուի եղբոր տանը։ Առանց մեղրամիս անցկացնելու, զույգը բնակություն է հաստատել Նյու Յորքի Բուֆֆալո քաղաքում։ Ֆիլմորը դպրոցում շարունակել է դասավանդել մինչև իր առաջին որդու ծնունդը, և մինչև իր կյանքի վերջը հետաքրքրություն է ցուցաբերել կրթության նկատմամբ[6]։

Նրանք ունեցել են որդի և դուստր.

  • Միլարդ Փաուերս Ֆիլմոր(1828–1889)
  • Մերի Աբիգայիլ Ֆիլմոր (1832-1854)

Երբ Ֆիլմորը 1847 թվականին ընտրվել է Նյու Յորքի Սենատի ներկայացուցիչ, ընտանիքը ժամանակավորապես տեղափոխվել է Օլբանի, Նյու Յորք ։

ԱՄՆ առաջին տիկին

1849 թվականին Միլարդ Ֆիլմորը ընտրվել է փոխնախագահ և կնոջ հետ տեղափոխվել է Վաշինգտոն։ Նախագահ Զաքարի Թեյլորի մահից հետո Ֆիլմորը դարձել է նախագահ, և նրանք սկսել են ապրել Սպիտակ տանը։ Սակայն արդեն այդ ժամանակ առաջին տիկնոջ առողջությունը սկսել է վատթարանալ, և իր պարտականությունները նա հանձնել է դստերը։  Իսկ ինքը մի քանի ժամ անցկացրել է Սպիտակ տան գրադարանում ՝ ընտրելով գրքերը և դրանք դասավորելով Օվալաձև աշխատասենյակում, որտեղ գտնվում էին նրա դաշնամուրը, քնարը և կիթառը[7]։

Մահ

1853 թվականին Նախագահ Ֆրանկլին Փիրսի երդմնակալության ժամանակ Աբիգայիլը մրսել է և թոքաբորբով հիվանդացել։  26 օր անց ՝ 1853 թվականի մարտի 30-ին, նա մահացել է Վաշինգտոնի «Ուիլարդ» հյուրանոցում։  Թաղված է Բուֆֆալոյի Ֆորեստ Լոունի գերեզմանատանը[8]

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.