From Wikipedia, the free encyclopedia
Մոլլա Աբդուլ Ղանի Բարադար (փուշթու՝ և դարի՝ عبدالغني برادراخوند, սեպտեմբերի 29, 1963[1], Weetmak, Աֆղանստանի թագավորություն)[3], նաև հայտնի է որպես մուլլա Բարադար Ահունդ, աֆղանական «Թալիբան» շարժման դաշտային հրամանատարն ու քաղաքական թևի առաջնորդը։ 1994 թվականի ստեղծված «Թալիբան» ահաբեկչական շարժման հիմնադիրներից մեկը։ Մոլլա Մուհամմեդ Օմարի տեղակալը (հնարավոր է նաև ազգականը) և Քվետտա Շուրայի խորհրդի ղեկավարը։ 2009 թվականից մինչև 2021 թվականը դե ֆակտո դիտարկվել է որպես «Թալիբանի» առաջնորդ[4], թեև շարժման դե յուրե առաջնորդը իսլամական աստվածաբան Հայբաթուլա Ախունձադան է[5]։
Աբդուլ Ղանի Բարադար | |
Կուսակցություն՝ | թալիբան |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 29, 1963[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Weetmak, Աֆղանստանի թագավորություն |
Քաղաքացիություն | Աֆղանստանի թագավորություն, Republic of Afghanistan, Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետություն, Աֆղանստանի իսլամական պետություն և Աֆղանստան |
Պարգևներ | |
Էթնիկ ծագմամբ պուշթուն է՝ դուրրանի ցեղի պոպալզայ կլանից[6]։ Աֆղանստանում պատերազմի ժամանակ կռվել է խորհրդային զորքերի դեմ[4][7]։ 1994 թվականին օգնել է Օմարին՝ հիմնել «Թալիբանը»։ Ղանին, որը նաև հայտնի է որպես Աբու Հաֆս Նեջդա, կազմակերպել է վերապատրաստման ճամբարներ և հարձակումներ է ծրագրել ցեղային առաջնորդների և օտարերկրացիների վրա[8]։
Թալիբների կառավարման ժամանակ (1996-2001) տարբեր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում եղել է Հերաթ և Նիմրուզ նահանգների կառավարիչը[9][10] և Արևմտյան Աֆղանստանում ռազմական կորպուսի հրամանատարը[4]։ ԱՄՆ պետդեպարտամենտը նրան դիտարկել է որպես գլխավոր շտաբի պետի տեղակալ և Քաբուլի ռազմական կորպուսի հրամանատար[11]։ Ինտերպոլը նրան համարում էր պաշտպանության նախարարի տեղակալ[3]։
2010 թվականի փետրվարի 8-ին ձերբակալվել է Պակիստանի հետախուզության կողմից[12]։
2013 թվականի սեպտեմբերի 21-ին Աֆղանստանի կառավարության խնդրանքով վաղաժամկետ ազատ է արձակվել Պակիստանի բանտից[13]։
2021 թվականի օգոստոսի 15-ին Աֆղանստանի կառավարական ուժերի վրա «Թալիբան» շարժման հաջող հարձակումից հետո, երբ երկրի կառավարությունը տապալվեց և նախագահ Աշրաֆ Հանին փախավ երկրից, երկրի վրա վերահսկողությունն անցավ Աբդուլ Ղանի Բարադարին[14]։
2021 թվականի օգոստոսի 17-ին Բարադարը, 2001 թվականին «Թալիբանի» առաջին կառավարության անկումից հետո առաջին անգամ, վերադարձել է Աֆղանստան[15]։
2021 թվականի սեպտեմբերի 3-7-ը եղել է Աֆղանստանի Իսլամական Էմիրության կառավարության ղեկավարը[16]։
2021 թվականի սեպտեմբերի 7-ից Աֆղանստանի Իսլամական Էմիրության փոխվարչապետի պաշտոնակատարն է[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.