From Wikipedia, the free encyclopedia
Աբդելսալամ ալ-Մաջալի (արաբ․՝ عبد السلام المجالي, փետրվարի 18, 1925, Ալ Կարակ, Հորդանան - հունվարի 3, 2023[1], Ամման, Հորդանան), հորդանանցի բժիշկ և քաղաքական գործիչ, երկու անգամ եղել է Հորդանանի վարչապետ (1993 թվականի մայիսի 29-ից մինչև 1995 թվականի հունվարի 7-ը և 1997 թվականի մարտի 9-ից մինչև 1998 թվականի օգոստոսի 20-ը)։
Աբդելսալամ ալ-Մաջալի | |
Կրթություն՝ | Դամասկոսի համալսարան (1949) և Էդինբուրգի վիրաբույժների թագավորական քոլեջ (1953) |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և բժիշկ |
Ծննդյան օր | փետրվարի 18, 1925 |
Ծննդավայր | Ալ Կարակ, Հորդանան |
Վախճանի օր | հունվարի 3, 2023[1] (97 տարեկան) |
Վախճանի վայր | Ամման, Հորդանան |
Քաղաքացիություն | Հորդանան |
Զավակներ | Սավսան Ալ Մաջալի |
Պարգևներ | |
Մաջալին ծնվել է 1925 թվականի փետրվարի 18-ին, Անդրհորդանանի էմիրության Ալ-Կարակ քաղաքում[2][3][4] 1949 թվականին բժշկության աստիճան է ստացել Դամասկոսի համալսարանից՝ ԼՕՌ մասնագետ, 1960 թվականին նրան շնորհվել է վիրաբույժների ամերիկյան քոլեջի կրթաթոշակ[5]։ 1969-1971 թվականներին զբաղեցրել է Հորդանանի առողջապահության նախարարի պաշտոնը։ 1974 թվականին ստացել է Հաջեթեփեի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ 1976-1979 թվականներին եղել է Հորդանանի կրթության նախարար[6][7]։
1980 թվականին որպես Հորդանանի թագավոր Հուսեյն I Իբն Թալալի խորհրդական, ծառայության է անցել վերջինիս պալատում։ 1993-1995 թվականներին եղել է վարչապետ, միաժամանակ՝ արտաքին գործերի և պաշտպանության նախարար։ Նրա օրոք, 1994 թվականի հոկտեմբերի 26-ին կնքվել է Իսրայելա-հորդանանյան հաշտության պայմանագիրը[8]։ 1995 թվականի հունվարի 5-ին նա հրաժարական է տվել[9]։ 1997-1998 թվականներին նա նորից ստանձնել է Հորդանանի վարչապետի պաշտոնը։
2003 թվականի հունվարին Մաջալին նշանակվել է անգլո-արաբական կազմակերպության հովանավոր կոմիտեի անդամ, իսկ 2013 թվականին՝ Իսլամական աշխարհի գիտությունների ակադեմիայի նախագահ։
Մաջալին մահացել է Ամմանի թագավոր Հուսեյնի անվան բժշկական կենտրոնում, 2023 թվականի հունվարի 3-ին՝ մոտ 98 տարեկան հասակում[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.