![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8c/St._Mary_Magdalen_Catholic_Church_-_Feb_22%252C_2009.jpg/640px-St._Mary_Magdalen_Catholic_Church_-_Feb_22%252C_2009.jpg&w=640&q=50)
Աբբևիլ (Լուիզինա)
From Wikipedia, the free encyclopedia
Աբբևիլ[2] (անգլ.՝ Abbeville), քաղաք, որը գտնվում է ԱՄՆ-ում, Լուիզիանայից հարավ, ունի 12,257 բնակիչ (2010)։
Բնակավայր | ||
---|---|---|
Աբբևիլ | ||
անգլ.՝ Abbeville | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Վերմիլիոն շրջան | |
Հիմնադրված է | 1850 թ. | |
Մակերես | 15,693456 կմ², 15,756922 կմ² | |
ԲԾՄ | 3 մետր | |
Բնակչություն | ▼11 186 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | UTC-6 | |
Հեռախոսային կոդ | 337 | |
Փոստային դասիչ | 70510 և 70511 | |
Պաշտոնական կայք | cityofabbeville.net(անգլ.) | |
| ||
Գտնվում է Վերմիլոնի ծովածոցից 26 կմ հյուսիս, որը Մեքսիկական ծոցի մի մասն է, ունի ելք դեպի Առափնյա ջրանցք։
Հիմնադրվել է 1843 թվականին քարոզիչ կապուցինի կողմից, սկզբում կոչվում էր Լա Շապել և ստեղծվել է ֆրանսիական գյուղերի օրինակով (կառուցվել է 1854 թվականին այրված մատուռի շուրջ)։ Հիմնականում բնակչությունը կազմում էին կանադական Ակադիայից տեղափոխվածները և Միջերկրածովյան երկրներից եկածները։ Գյուղատնտեսական շրջանի առևտրի կենտրոն է (բրինձ, շաքարեղեն, ձկնաբուծություն և այլն)։ Գործում է ոչ պարենային ապրանքների արտադրություն։ Զարգացած է ձկնաբուծությունը, կաթնամթերքի, ծովամթերքի, մսի արտադրությունը։ Բնակիչներն աշխատում են նաև բնական գազի հանքերում։ Տեսարժան վայրերի թվում են քաղաքի հնագույն հատվածը, Ակադիայի պատմության թանգարանը, «Էբիի փլեյերս» թատրոնը։