Աբա (քաղաք, Նիգերիա)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Աբա[2][3] (անգլ.՝ Aba), քաղաք Նիգերիայի Աբիա նահանգում։ Գտնվում է Աբա գետի ափին, Պորտ Հարկորտ – Էնուգու երկաթուղու և ավտոմայրուղու հատման կետում։ Քաղաքը շատ հաճախ անվանում են «փղերի քաղաք»։
Քաղաք | ||
---|---|---|
Աբա | ||
Aba Abá | ||
Երկիր | Նիգերիա | |
Համայնք | Aba South? | |
Մակերես | 72 կմ² | |
ԲԾՄ | 205±1 մետր | |
Պաշտոնական լեզու | անգլերեն | |
Բնակչություն | ▲1 160 000 մարդ (մարտի 21, 2022)[1] | |
Կրոնական կազմ | քրիստոնեություն | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Հեռախոսային կոդ | 082 | |
Փոստային դասիչ | 450 | |
Պաշտոնական կայք | abiastate.gov.ng | |
| ||
Ի սկզբանե Աբա քաղաքը եղել է իգբո ցեղի բնակության վայր։ 1901 թվականին այստեղ կառուցվել է բրիտանական ռազմական դիրք, որը 1915 թվականին կապված էր Պորտ Հարկորտի հետ։ Եղել է Բրիտանական գաղութային վարչակազմի կենտրոն[4][5]։ 1929 թվականին եղել է կանանց՝ գաղութային իշխանությունների հարկային քաղաքականության դեմ ուղղված ապստամբության կենտրոն։ 1967 թվականին ոչ կարճ ժամանակով դարձել է անջատողական Բիաֆրա պետության կենտրոնը։
Հյուսիսային Նիգերիայից մեծաքանակ փախստականների հոսքի պատճառով Աբա քաղաքը դարձել է երկրի ամենաաղտոտված քաղաքը։
Քաղաքում առկա են արմավենու յուղի վերամշակման, օճառի, գարեջրի գործարաններ, դեղագործական, անվադողերի, տրիկոտաժե և տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ[4]։ Քաղաքում առկա են բազմաթիվ առևտրի կենտրոններ, որոնց թվում է նաև հայտնի «Արիարիա» շուկան։
Աբա քաղաքում գործում են մի շարք առևտրային և տեխնիկական ուսումնական հաստատություններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.