From Wikipedia, the free encyclopedia
ԱՌ1Ա՝ չինական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։
ԱՌ1Ա | |
---|---|
ԱՌ1Ա ՀԿՌՀ | |
Տեսակ | ՀԿՌՀ |
Նախագծող | ՆՕՐԻՆԿՈ |
Արտադրող | Չինաստան |
Արտադրման տարիներ | 2009-ից մինչ օրս |
Հատի գին | ~ 9 մլն $ |
Հիմնական օգտագործողներ | Չինաստան, Հայաստան |
Մեքենայի Քաշ | 42.5 տ |
Մեքենայի Երկարություն | 12 մ |
Մեքենայի Բարձրություն | 3 մ |
Մեքենայի Լայնություն | 3 մ |
Մեքենայի շարժիչի հզորություն | 500 ձիաուժ |
Մեքենայի շարժիչի տեսակ | դիզելային |
Վառելիքի պաշար | 650 կմ |
Հրթիռների քանակ | 10 |
Հրթիռների տրամագիծ | 300 մմ |
Կրակի Հեռահարություն | 20-130կմ |
Կրակի Տևողություն | 1 րոպե |
Վերալիցքավորման ժամանակ | 15-20 րոպե |
Շեղում | 0.05% |
ԱՌ1Ա համակարգերը նախատեսված են հակառակորդի կենդանի ուժի, թույլ զրահավորված (կամ զրահապատում չունեցող) թիրախների, հրետանային միջոցների և այլ թիրախների ոչնչացման համար։ ԱՌ1Ա համակարգերը համազարկով, կամ մենահատ կրակում են ստանդարտ 300 մմ-անոց հրթիռներ։
ԱՌ1Ա ՀԿՌՀ-երի արտադրությունը սկսվել է 2009 թվականից և շարունակվում է մինչ օրս։ Արտադրող կազմակերպությունը չինական ՆՕՐԻՆԿՈ ընկերությունն է։ ԱՌ1Ա համակարգերը հավաքվել են ռուսական Սմերչ համակարգերի բազայի հիման վրա։
ԱՌ1Ա համակարգերն ունեն ավելի արդիականացված պարամետրեր, քան Սմերչը։ Այս համակարգի մեքենայի մարտական քաշը 42.5 տոննա է։ Այն հավաքված է 8X8 անվավոր թափքի շասսի վրա։ Մեքենայի երկարությունը կազմում է 12 մ, լայնությունը 3 մ, իսկ բարձրությունը 3 մ։ Մեքենան սնուցվում է դիզելային շարժիչով զարգացնելով 500 ձիաուժ հզորություն։ Մեքենան զարգացնում է առավելագույնը 60 կմ/ժ արագություն։ Այս համակարգերի վառելիքի պաշարը կազմում է շուրջ 650 կմ։
ԱՌ1Ա համակարգը ղեկավարվում է անձնակազմի 4 անդամների կողմից։ ԱՌ1Ա համակարգի հրթիռների քանակը 10-ն է՝ տրամաչափը ստանդարտ 300 միլիմետր։ Հրթիռների մեկնարկային քաշը կազմում է 840 կգ, իսկ մարտագլխիկների քաշը շուրջ 200 կգ։ ԱՌ1Ա համակարգի բոլոր հրթիռները արձակվում են ընդամենը 1 րոպեի ընթացքում։ ԱՌ1Ա համակարգերի հեռահարությունը հասնում է 120-130 կիլոմետրի։ Այս համակարգերը համարվում են գերճշգրիտ, քանի որ շեղում գրեթե չունեն։ Այս համակարգերի հիմնական առավելությունը նրա վերալիցքավորման ժամանակն է։ Այս հրթիռները վերալիցքավորվում են 15-20 րոպեների ընթացքում, քանի որ լիցքավորվում են կոնտեյներային տարբերակով։ ԱՌ1Ա համակարգերը գործում են -22-+55C ջերմաստիճանային պայմաններում։
ԱՌ1Ա ՀԿՌՀ-երը գտնվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության մեջ։ Ըստ ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոն»-ի ամենամյա զեկույցի, Հայաստանը 2012 թվականին ձեռք է բերել 6 միավոր կայան Չինաստանից։ Համաձայան կենտրոնի տվյալների` պայմանագիրը հավանաբար կնքվել է դեռ 2010 թվականին, իսկ մատակարարումը ավարտվել 2012 թ.-ին։ Գործարքի արժեքը գնահատվում է 50 մլն. ԱՄՆ դոլար։
Զինատեսակ | Սմերչ[1] | Ուռագան[2] | ԱՌ1Ա[3] | PHL-03[4] | ՎՄ-80 | HIMARS[5] | M270[6] | Աստրոս II[7] | Պինակա[8] |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արտադրող երկիր | ԽՍՀՄ ՌԴ | ԽՍՀՄ ՌԴ | Չինաստան | Չինաստան | Չինաստան | ԱՄՆ | ԱՄՆ | Բրազիլիա | Հնդկաստան |
Արտադրման տարիներ | 1987-մինչ օրս | 1975-մինչ օրս | 2009-մինչ օրս | 2005-մինչ օրս | 1999-մինչ օրս | 2005-մինչ օրս | 1983-մինչ օրս | 1983-մինչ օրս | 2000-մինչ օրս |
Զանգված | 43.7 տ | 20 տ | 42.5 տ | 43 տ | 32 տ | 10.9 տ | 24.56 տ | 10 տ | 45 տ |
Երկարություն | 12.1 մ | 9.63 մ | 13 մ | 12 մ | 9.5 մ | 7 մ | 6.97 մ | 7 մ | 12.5 մ |
Բարձրություն | 3.05 մ | 2.8 մ | 3 մ | 3 մ | 3 մ | 3.2 մ | 2.97 մ | 2.9 մ | 3 մ |
Լայնություն | 3.05 մ | 3.23 մ | 3 մ | 3 մ | 3.5 մ | 2.4 մ | 2.62 | 2.6 մ | 2.5 |
Տրամաչափ | 300 մմ | 200 մմ | 300 մմ | 300 մմ | 273 մմ | 227 մմ | 227 մմ | 127, 180, 300 մմ | 214 մմ |
Ուղղորդիչների քանակ | 12 հատ | 16 հատ | 10 հատ | 8 հատ | 12 հատ | 6 հատ | 12 հատ | 32, 16, 4 հատ | 16 |
Կրակի նվազ. հեռավորություն | 2 կմ | 8.5 կմ | 20 կմ | 20 կմ | 34 կմ | 2 կմ | 2 կմ | 7 կմ | 5 կմ |
Կրակի առավել. հեռավորություն | 90 կմ | 34 կմ | 130 կմ | 150 կմ | 80 կմ | 300 կմ | 300 կմ | 90 կմ | 40 կմ |
Վերալիցքավորում | 30 րոպե | 12-20 րոպե | 20 րոպե | 30 րոպե | 15-20 րոպե | 5-10 րոպե | 5 րոպե | 15-20 րոպե | 15 րոպե |
Վառելիքի պաշար | 850 կմ | 500 կմ | 650 կմ | 650 կմ | 550 կմ | 480 կմ | 485 կմ | 480 կմ | 800 կմ |
Արժեք | 12.5 մլն. $ | 9 մլն. $ | 9 մլն. $ | 9 մլն. $ | 7 մլն. $ | 18 մլն. $ | 20 մլն. $ | 13,5 մլն. $ | 2 մլն. $ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.