From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ Կոնգրեսի՝ Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովը (անգլ.՝ The Tom Lantos Human Rights Commission), որը նախկինում կոչվում էր ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրանքունքների խումբ (անգլ.՝ the Congressional Human Rights Caucus) երկկուսակցական մի պետական մարմին է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում։ Նրա հայտարարված առաքելությունն է․ "առաջ մղել, պաշտպանել և խրախուսել միջազգայնորեն ճանաչուած մարդու իրավունքների նորմերը՝ ոչ կուսակցական ձևով, թե՛ Կոնգրեսի ներսում, թե նրանից դուրս, ինչպես դա ամրագրված է Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրում, և այլ համապատասխան մարդկային իրավանց փաստաթղթերում։"[1]
ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ Թոմ Լանտոսի Մարդու Իրավունքների խումբը հիմնադրվել է 1983 թվականին, երկու կոնգրեսականների կողմից՝ Թոմ Լանտոս (անգլ.՝ Tom Lantos), որը Դեմոկրատական կուսակցութեան անդամ էր, Կալիֆորնիա նահանգից և Ջոն Փորթեր (անգլ.՝ John Porter), որը Հանրապետական կուսակցութեան անդամ էր, Իլինոյս նահանգից[2]։
Լանտոսը ծնունդով Հունգարիայից էր, և ինքնատիպ էր նրանով, որ Հոլոքոսթից միակ փրկուածն էր, որը երբևէ ծառայել է որպէս ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ[3]։
Թոմ Լանտոսի Մարդու Իրաւունքների Յանձնաժողովը կազմաւորուեց Թոմ Լանտոսի Մարդու իրաւունքների Խմբի Հիման վրայ՝ փոխարինելով նրան՝ 2008 թուականին, ինչը տեղի ունեցաւ Թոմ Լանտոսի մահից յետոյ, Կոնգրեսում անցկացնելով համապատասխան բանաձևը՝ H.Res.1451, որը հանդիսանում է Թոմ Լանտոսի Մարդու Իրաւունքների Յանձնաժողովի ստեղծման Բանաձևը[4]։
Ստանալով այդ մանդատը՝ Թոմ Լանտոսի Մարդու Իրաւունքների Յանձնաժողովը դարձաւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի պաշտօնական մարմիններից մէկը, որը ծառայում է հետևեալ նպատակով՝ մատուցել կրթական և խորհրդատուական ծառայութիւններ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներին, համակարգել Մարդու իրաւանց ասպարէզում նախաձեռնութիւնները Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատում, և կապի մէջ լինել ԱՄՆ-ի Գործադիր իշխանութեանց հետ՝, ինչպէս նաև Մարդու իրաւունքների Պաշտպանութեան պետական ու ոչ պետական մարմինների հետ թէ՛ ԱՄՆ-ի ներսում և թէ՛ դրսում՝ դիւրացնելու համար ԱՄՆ Կոնգրեսում Մարդկային Իրաւանց գծով նախաձեռնութիւնների առաջ մղումը[5]։
Այս Յանձնաժողովը ոչկուսակցական է և ղեկավարւում է երկու համանախագահների կողմից՝ որոնցից մէկը Դեմոկրատ է, իսկ միւսը՝ Հանրապետական։
Ներկայիս համանախագահներն են՝ Ջէյմս ՄաքԳովըրնը (անգլ.՝ James P. McGovern), Դեմոկրատ, Մասաչուսեթս նահանգից, 02 ընտրական շրջանից և Քրիսթոֆըր Սմիթը (անգլ.՝ Christopher H. Smith), Հանրապետական, Նիւ Ջըրզի նահանգից, 04 ընտրական շրջանից[6]։
Լանտոսի կոնգրեսական այս խումբը կոչւում էր Մարդակային Իրաւանց, սակայն, փաստօրէն, դրանով իսկ զբաղւում էր Ազգային Իրաւանց պաշտպանութեամբ։ Դա ցոյց են տալիս բազմաթիւ գործեր, որոնք առաջ են մղել նրանք։ Դրանցից առաջինն ու ամէնաշռնդալիցը Տիբէթի հոգևոր ու քաղաքական առաջնորդի հրաւէրն էր ԱՄՆ Կոնգրես։
1987 թուականին Թոմ Լանտոսի Մարդու Իրաւանց խումբը հրաւիրեց 14-րդ Դալայ Լամային (անգլ.՝ Dalai Lama)՝ խօսելու Տիբեթի իրավիճակի մասին։
Յայտնի է, որ Դալայ-Լամաները Տիբեթի հինաւուրց թէոկրատական պետութեան հոգևոր առաջնորդներն ու միաժամանակ աշխարհիկ գահակալներն են։
20-րդ դարի յիսունական թուականների սկզբին միջազգային ասպարէզում յատկապէս լայն արձագանք գտաւ Տիբէթի նուաճումը կոմունիստական Չինաստանի, այսինքն՝ Չինաստանի Ժողվորդական Հանրապետութեան կողմից։ 1951 թուականի մայիսի 23-ին կոմունիստական Չինաստանի 40.000 զինուորներից ու սպաներից բաղկացած զօրաբանակը գրաւեց այն ժամանակ դեռևս անկախ պետութիւն հանդիսացող Տիբէթը։ Ձեւականօրէն կոմունիստական Չինաստանը տիբեթցիներին խոստացաւ ամէնալայն կրօնական ազատութիւններ եւ քաղաքական ինքնավարութիւն։ Բնականաբար, իւրեանց այդ կեղծ խոստումները չինացի կոմունիստ ղեկավարները իւրեանց տիրապետութեան հաստատման առաջին իսկ օրերից ի վեր խախտեցին։ Չինական տիրապետութեան եօթանասուն երկու տարուայ ընթացքում Տիբէթում զոհուել է աւելի քան մէկ ու կէս միլիոն տիբեթցի։ Միայն շատ աւելի ուշ չինական իշխանութիւնները՝ արդէն իւրեանց որոշակի օգտապաշտակաՆ նկատառումներից ելնելով թոյլ տուեցին, որպէսզի Տիբէթում վերաբացուեն մէկ ու կէս հազար լամայական վանքերը։ Լամա կոչւում են Տիբէթի բուդդայական հոգևարականները։ Իսկ Դալայ Լաման նրանց ամէնաբարձր առաջնորդն է։
Սա Դալայ Լամայի առաջին պաշտօնական հրաւէրն էր՝ ԱՄՆ-ի որևէ իշխանական կառոյցի կողմից[7]։
Հետագայում Լանտոսը ենթադրում էր, որ երկու Տիբէթցի ազգայնականների կոմունիստական Չինաստանը մահապատժի էր ենթարկել՝ Դալայ Լամայի՝ Կոնգրես կատարած այլդ այցի պատճառով[8]։
2005 թուականի հոկտեմբերի 31-ին Լանտոսն ու իւր Մարդու Իրաւանց խումբը օգնեցին Շան Բիրմացի ակտիւիստուհի Չարմ Տոնգին՝ այցելելու Սպիտակ Տուն՝ քննարկելու Բիրմայի քաղաքական իրավիճակը Նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի (անգլ.՝ President George W. Bush), նրա Ազգային Անվտանգութեան գծով Խորհրդական Սթիվըն Հադլիի (անգլ.՝ Stephen J. Hadley), և այլ ամերիկեան բարձրաստիճան պաշտօնենաների հետ[9][10]։,
Չարմ Տոնգը խօսեց Բուշի հետ թէ՛ պատերազմական բռնաբարութիւնների մասին, եւ թէ՛ կանանց իրաւունքների դաժանագոյն խախտման այլ հարցերի մասին, որոնք առկա են իւր հայրենի Շան նահանգում։
Այդ հանդիպումից յետոյ Լանտոսը ճշտօրէն կանխատեսեց, որ Չարմ Տոնգի 50-րոպեանոց զրոյցը Բուշի հետ "ուժեղ արձագանքներ կառաջացնի աշխարհով մէկ"[9]։
ԱՄՆ 118-րդ Կոնգրեսի՝ Թոմ Լանտոսի Մարդու իրաւունքների յանձնաժողովի անդամները 55 հոգի[11]։ Մէկ տեղ՝ 56-րդը թափուր է։
Ստորև բերուած են նրանց անուն-ազգանունները, կուսակցական պատկանելութիւնը, ներկայացրած նահանգները և ընտրական շրջանները, որտեղից ընտրուել են ԱՄՆ Կոնգրես[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.