![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/87/USJFCOM_SEAL.gif/640px-USJFCOM_SEAL.gif&w=640&q=50)
ԱՄՆ Զինված ուժերի միջտեսակային հրամանատարություն
From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ Զինված ուժերի միջտեսակային հրամանատարություն[1][2], կամ ԱՄՆ միացյալ զորքերի հրամանատարություն (անգլ.՝ United States Joint Forces Command, USJFCOM), ԱՄՆ Զինված ուժերի նախկին միասնական հրամանատարություն։ ԱՄՆ պաշտպանության նախարարության կազմում հրամանատարությունը պատասխանատու էր ԱՄՆ Զինված ուժերի արդիականացման համար։ Ստեղծվել է 1999 թվականին և դարձել է ԱՄՆ պաշտպանության նախարարության կազմում եղած տասը միասնական մարտական հրամանատարություններից մեկը։ Ի տարբերություն վեց տարածաշրջանային միասնական հրամանատարությունների, որոնք զբաղվում են ռազմական գործողությունների պլանավորմամբ և վարմամբ, միջտեսակային հրամանատարությունը (USJFCOM) ֆունկցիոնալ հրամանատարություն էր, կատարում էր ռազմական կառավարման խնդիրները և պատասխանատու էր ամբողջ աշխարհում զինվորականների ծառայության կազմակերպման համար։ Հրամանատարության գլխավոր խնդիրը ԱՄՆ Զինված ուժերի հնարավորությունների մոդիֆիկացումն էր։
ԱՄՆ Զինված ուժերի միջտեսակային հրամանատարություն | |
---|---|
![]() | |
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | unified combatant command? |
Երկիր | ![]() |
Տեղաբաշխում | Naval Station Norfolk? և Նորֆոլկ |
Շրաբ | Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ |
Ստեղծվեց | 1999 |
Լուծարվեց | օգոստոսի 4, 2011 |
Կայք | jfcom.mil(անգլ.) |
ԱՄՆ Զինված ուժերի միջտեսակային հրամանատարության աջակցությամբ զորքերում ներդրվել են մի քանի խոշոր նախագծեր։ Այսպես, «Հրամանատարության և կառավարման միջուկը» նախագիծը (անգլ.՝ C2 (Command and Control) Core) ստեղծվել է բաց XML ստանդարտի հիման վրա հրամանների և տվյալների փոխանակման ստանդարտի մշակման համար։ Ծրագրի նպատակն էր աջակցել ազգային և կոալիցիոն զինված ուժերին տվյալների և տեղեկատվության մակարդակով համատեղ փոխգործակցության բարելավման ուղղությամբ։ «Ալֆա» նախագիծը միջտեսակային հրամանատարության վերլուծական խումբ է, ստեղծվել է «արդյունաբերության, գիտության և պաշտպանական համայնքի բարձր արդյունավետ նորարարությունների հայտնաբերման համար»։
ԱՄՆ Զինված ուժերի միջտեսակային հրամանատարության վերջին հրամանատարը բանակի գեներալ Ռեյմոնդ Թ. Օդիերոն է։ Ծախսերի կրճատման և գերակայությունների վերագնահատման մասին ԱՄՆ նախագահի կարգադրությամբ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը խորհուրդ է տվել լուծարել ԱՄՆ Զինված ուժերի միջտեսակային հրամանատարությունը և նրա գործառույթները հանձնել այլ մարտական հրամանատարություններին։ ԱՄՆ Զինված ուժերի Միջվիդային հրամանատարության պաշտոնական կազմալուծումը տեղի է ունեցել 2011 թվականի օգոստոսի 4-ին, իսկ նրա գործառույթները փոխանցվել են շտաբերի պետերի միացյալ կոմիտեի վարչությանը։