![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a7/Census-2000-Data-Top-US-Ancestries-by-County.svg/langhy-640px-Census-2000-Data-Top-US-Ancestries-by-County.svg.png&w=640&q=50)
ԱՄՆ-ի ժողովրդագրություն
From Wikipedia, the free encyclopedia
2016 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների մշտական բնակչությունը կազմում է 325,110,000 մարդ՝ դարձնելով այն աշխարհի երրորդ ամենաբնակեցված երկիրը[1]։ Ուրբանիզացման մակարդակը կազմում է 81% 2014 թվականի տվյալներով (աշխարհի միջինը կազմում է 54%)[2]։ Ամենաբնակեցված նահանգներն են Տեխասը և Կալիֆորնիան[3]։ Երկրի ամենաբնակեցված քաղաքը Նյու Յորքն է[4]։ Բնակչության միջին կենտրոնը աստիճանաբար տեղափոխվել է արևմուտք և հարավ[5]։
2015 թվականի դրությամբ յուրաքանչյուր կնոջ բաժին է ընկնում 1.84 երեխա[6][7]։ ԱՄՆ ծնելիության մակարդակը 2012 թվականի դրությամբ ցածր է Ֆրանսիայի (2.01)[8], Ավստրալիայի (1.93) և Միացյալ Թագավորության (1.92) ծնելության մակարդակից[9]։ Սակայն, ԱՄՆ բնակչության աճը զարգացած երկրների շրջանում ամենաբարձրն է[10], քանի որ ծնելիության մակարդակների տարբերությունը ավելի ցածր է, քան ներգաղթի մակարդակը[11][12]։ Ըստ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության «The World Factbook» հետազոտության՝ 2016 թվականի տվյալներով բնակչության տարեկան աճը կազմել է 0.81%, որը ցածր է աշխարհի միջինից (1.06%)[10]։
ԱՄՆ-ում ապրում է մոտ 125.9 միլիոն կին և 119.4 տղամարդ (2014 թվականի տվյալներով)։ 85 տարեկանից բարձր անձանց շրջանում կանաց քանակը երկու անգամ գերազանցում է տղամարդկանց քանակին՝ համապատասխանաբար 4 և 2.1 միլիոն։ 21 տարեկանից փոքր անձինք կազմում են երկրի բնակչության ավելի քան մեկ չորրորդը (27.1%), իսկ 65 տարեկանից բարձր անձինք՝ մեկ յոթերորդը (14.5%)[13]: 2009 թվականին բնակչության միջին տարիքը 36.8 էր[13]։
Ամերիկայի բնակչությունը 20-րդ դարի ընթացքում գրեթե քառապատկվել է (գրեթե տարեկան 1.3% աճով)՝ 76 միլիոնից (1900) հասնելով 281 միլիոնի (2000)։ 200 միլիոնի շեմը անցել է 1968 թվականին, իսկ 300 միլիոնինը՝ 2006 թվականի հոկտեմբերի 17-ին[14][15]։ Բնակչության աճն ամենաարագը բոքրամասնությունների շրջանում է․ ըստ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի գնահատման՝ մեկ տարեկանից փոքր երեխաների 50.4%-ը պատկանում են փոքրամասնություններին[16]։ Կանխատեսվում է, որ հաջորդ տասնամյակում ներգաղթյալները և ԱՄՆ-ում նրանց ժառանգները կապահով բնակչության աճի մեծ մասը[17]։
Ըստ Մարդահամարի բյուրոյի կանխատեսումների ԱՄՆ բնակչությունը 2060 թվականին կկազմի 417 միլիոն (2007 թվականի համեմատ 38%, 301.3 միլիոն)[18]։ Սակայն, ըստ Միավորված Ազգերի կանխատեսման՝ ԱՄՆ բնակչությունը 2050 թվականին կկազմի 402 միլիոն (2007 թվականի համեմատ 32%)[19]։ Պաշտոնական մարդահամարներից մեկի տվյալներով 2010 թվականին ծնունդների 54.4%-ը ոչ սպանական ծագմամբ սպիտակներից են։ Այս տվյալները նախորդ տարվա համեմատությամբ (54.06%) աճել են 0.34%[20]։
Մարդահամար | Բնակչություն | %± |
---|---|---|
1790 | 3,929,214 | — |
1800 | 5,236,631 | 33.3% |
1810 | 7,239,881 | 38.3% |
1820 | 9,638,453 | 33.1% |
1830 | 12,866,020 | 33.5% |
1840 | 17,069,453 | 32.7% |
1850 | 23,191,876 | 35.9% |
1860 | 31,443,321 | 35.6% |
1870 | 38,558,371 | 22.6% |
1880 | 49,371,340 | 28.0% |
1890 | 62,979,766 | 27.6% |
1900 | 76,212,168 | 21.0% |
1910 | 92,228,531 | 21.0% |
1920 | 106,021,568 | 15.0% |
1930 | 123,202,660 | 16.2% |
1940 | 132,165,129 | 7.3% |
1950 | 151,325,798 | 14.5% |
1960 | 179,323,175 | 18.5% |
1970 | 203,211,926 | 13.3% |
1980 | 226,545,805 | 11.5% |
1990 | 248,709,873 | 9.8% |
2000 | 281,421,906 | 13.2% |
2010 | 308,745,538 | 9.7% |
2016 | 324,227,000 | 5.0% |