From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականություն, ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականությունն այլ երկրների հետ։ Արտաքին քաղաքականությունը որոշում է նախագահը և իրականացվում է պետական դեպարտամենտի կողմից՝ պետքարտուղարի գլխավորությամբ։
Պաշտոնապես արտաքին քաղաքականության դոկտրինան ԱՄՆ քաղաքացիների և միջազգային հասարակության բարօրության նպատակներով ավելի անվտանգ, դեմոկրատական և ծաղկող աշխարհի ապահովումն է[1]։ Միացյալ Նահանգները, աշխարհում ունենալով ամենազարգացած դիվանագիտական ներկայացուցչությունների ցանցը, չափազանց կարևոր դեր են խաղում միջազգային հարաբերություններում։ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամն է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամը։ ԱՄՆ-ի դիվանագիտական զանգվածն ակտիվորեն մասնակցում է միջազգային հակամարտությունների և վեճերի զգալի մասի լուծմանը։
Արդեն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը ջանք էր գործադրում, որպեսզի համաշխարհային քաղաքական հարթակում առաջատար դիրքեր դուրս գա։ 1914-1917 թվականներին ԱՄՆ-ը մտցրեց չեզոքության քաղաքականությունը, որը դրական անդրադարձավ երկրի տնտեսության վրա։
1920-ական թվականներին ԱՄՆ-ը պայքարում էր Լատինական Ամերիկայում քաղաքական էքսպանսիայի դեմ՝ հողեր գնելով և իր ընկերությունների միջոցով վարկեր տրամադրելով։ Այդ շրջանի որոշ երկրներում ԱՄՆ-ն ուղղակիորեն վերահսկում էր ֆինանսները և մաքսատունը՝ մի շարք դեպքերում իր ներկայությունն ամրապնդելով զորքով։
Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ ԱՄՆ-ի ղեկավարող էլիտայի շրջանում հայտնի էր մեկուսացման դոկտրինան։
Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթական ավարտը և 1945 թվականի օգոստոսին Ճապոնիայի ատոմային ռմբակոծությունները փոխեցին եվրոպական և համաշխարհային քաղաքականության մեջ ԱՄՆ-ի դերն ու նշանակությունը։ 1947-1952 թվականներին Արևմտյան Եվրոպայի երկրներին տնտեսական օգնության ծրագրի բավականին հաջող իրականացումը, որն ստացավ Մարշալի ծրագիր անվանումը, հնարավորություն տվեց ԱՄՆ-ին վերջնականապես ամրապնդել իր դիրքերը որպես Արևմտյան Եվրոպայի, այնուհետև աշխարհի տարբեր երկրների վրա տնտեսական և քաղաքական ազդեցություն ունեցող երկիր։ Ինչպես 2012 թվականին նշում է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ստիվեն Ուոլթը՝ ԱՄՆ-ը «հեգեմոնիա է արևմտյան կիսագնդում»[2]։
1940-ական թվականներից Միացյալ Նահանգները մասնակցել են աշխարհում տեղի ունեցող բազում զինված հակամարտությունների և ռազմական հեղաշրջումների, որոնց թվում են 1953 թվականին Իրանի հեղաշրջումը, 1961 թվականին Խոզերի ծոցի գործողությունը, պատերազմները Հարավսլավիայում, Աֆղանստանում և Իրաքում։
Ինչպես 2002 թվականին նշում էր «Ժենմին Ժիբաոն»՝ սառը պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ը ձգտում էր ստեղծել իր կողմից ղեկավարվող միաբևեռ աշխարհ[3]։
Պրոֆեսոր Ջոն Նիկոլաս Գրեյի կարծիքով ԱՄՆ-ի աշխարհում առաջինը լինելու հնարավորությունը կորցնելը նշանավորվեց Իրաքում պատերազմի սկսմամբ, որն արագացավ համաշխարհային տնտեսական ճգնաժամով (2008 թվականից)[4]։
Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպանի՝ Ջեյմս Ֆրանկլին Քոլինզի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վերանայման և առաջնայնությունների փոփոխման մասին խոսակցությունները որևէ հիմք չունեն․ ԱՄՆ-ի առջև նախկինի պես կանգնած են Չինաստանի զսպման, իսլամական արմատականության խնդրի լուծման, նավթային ռեսուրսների վերահսկման, ՆԱՏՕ-ի ամրապնդման, Տրանսատլանտյան հարաբերությունների զարգացման, Հեռավոր Արևելքի դեմոկրատական պետությունների, Հնդկաստանի հետ դաշինքի կնքման հարցերը, հատուկ նշանակություն ունի Իրանի հետ խնդիրը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.