![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d8/Orden2_1.jpg/640px-Orden2_1.jpg&w=640&q=50)
«Մարտական խաչ» շքանշան
Հայաստանի շքանշան / From Wikipedia, the free encyclopedia
«Մարտական խաչ» շքանշան, Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 1993 թ. մարտի 29-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված, 1993 թ. ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1993 թ. մայիսի 8-ին ուժի մեջ մտած «Մարտական խաչ շքանշանի մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ Վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։ ՀՀ ամենահին շքանշանն է Հայրենիքի շքանշանի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի հետ մեկտեղ։ Շքանշանի հեղինակն է Ռուբեն Լևոնի Մարտիրոսյանը (Ծնված 24.06.1957թ.-ին)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d8/Orden2_1.jpg/320px-Orden2_1.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1a/Orden2_2.jpg/320px-Orden2_2.jpg)