Մյու-ռիթմ
From Wikipedia, the free encyclopedia
Մյու ռիթմը (μ-ռիթմ) նաև ռոլանդյան կամ կամարաձև ռիթմ գրանցվում է ռոլոնդյան ակոսում։ Տատանասահմանով և հաճախությամբ մոտ է α-ռիթմին, բայց տարբերվում է ալիքների ձևով, որոնք ունեն կլորավուն գագաթներ և նման են կամարների ու հանդիպում են հազվադեպ։ Այս ռիթմը կապված է շոշափական և պրոպրիոցեպտիվ գրգռման ու շարժողական գործընթացների հետ։ Արտահայտված է կույրերի մոտ։