From Wikipedia, the free encyclopedia
Միջին ուղեղը (լատին․՝ mesencephalon) ֆիլոգենեզի ընթացքում զարգանում է հիմնականում տեսողական ռեցեպտորի ազդեցության տակ, ուստի նրա կարևոր մասերը կապ ունեն աչքի նյարդավորման հետ։ Այստեղ էլ առաջացել են լսողության կենտրոնները, որոնք հետագայում տեսողական կենտրոնի հետ միաձուլվել են, կազմելով 4 թմբիկներ՝ քառաբլուրներ։ Միջին ուղեղում լսողական կենտրոնների ի հայտ գալու հետ միասին հետին ուղեղում ավելի վաղ ծագած լսողական նյարդի կորիզները մնացել են ենթակա դրության մեջ։ Բարձրակարգ կենդանիների և մարդու առաջային ուղեղի կեղևում լսողական ու տեսողական կենտրոնների ի հայտ գալուց հետո իրենք են ընկնում ենթակա դրության մեջ և դառնում են ենթակեղևային միջանկյալ կենտրոններ։
Միջին ուղեղ | |
---|---|
Մարդու գլխուղեղը 1. Cerebrum - Մեծ կիսագնդեր | |
Տեսակ | գլխուղեղի հատված, օրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | cardinal segment of brain?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | գլխուղեղ |
Կազմված է | cerebral peduncle? |
Անատոմիական տեղայնացում | ուղեղաբուն |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | midbrain development? |
MeSH | A08.186.211.132.659 |
Foundational Model of Anatomy | 61993 |
Terminologia Anatomica 98 | A14.1.03.005 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] |
Mesencephalon Վիքիպահեստում |
Բարձրակարգ կենդանիների և մարդու առաջային ուղեղի զարգացման պատճառով միջին ուղեղով սկսել են անցնել (ուղեղի կոթոններ) հաղորդչական ուղիներ, որոնք ծայրային ուղեղը կապում են ողնուղեղի հետ (ուղեղի կոթոններ)։
Այսպիսով, մարդու միջին ուղեղում կան՝
Դրան համապատասխան միջին ուղեղը, որը մարդու ուղեղի ամենափոքր մասն է և ուղեղի մասերից ամենապարզ կառուցվածք ունեցողը, բաղկացած է երկու հիմնական մասերից՝ քառաբլուրներից և ուղեղի կորություններից։
Վերին երկու բլրիկները (colliculi superiores) տեսողության ենթակեղևային կենտրոններն են, իսկ երկու ստորինները (colliculi inferiores)՝ լսողության ենթակեղևային կենտրոնները։ Նրանց արանքի ակոսում պառկած է էպիֆիզը կամ կոնաձև մարմինը (corpus piniale)։ Յուրաքանչյուր բլրիկ ունի իր, այսպես կոչված, քառաբլուրների բազուկը կամ ոտիկը(brachium (colliculi), որը, գնալով առաջ ու վեր, ուղղվում է դեպի միջանկյալ ուղեղը։
Ուղեղի կոթոնները երկու հաստ կիսագլանաձև սպիտակ փոկեր են, որոնց վրա պարզ երևում են երկայնաձիգ թելերը՝ թեթևակի պարուրաձև ոլորվածքով։
Միջին ուղեղի լայնական կտրվածքի վրա տարբերում են ուղեղի ցողունի երեք հիմնական մաս՝
Սիլվյան ջրածորանը ներսից պատած է կենտրոնական գորշ նյութով, որն ունի ֆունկցիայով կապված է վեգետատիվ համակարգի հետ։ Նրա մեջ ջրածորանի փորային պատի տակ գտնվում են երկու շարժիչ գանգուղեղային նյարդերի կորիզներ՝ ակնաշարժ նյարդի (n. oculomotorius) (III զույգ) և ճախարակային նյարդի (n. trochlearis) (IV զույգ) կորիզները։
Զոմերինգյան նյութը ամբողջ միջին ուղեղի երկայնքով տարածվում է վարոլյան կամուրջից մինչև միջանկյալ ուղեղը։ Իր ֆունկցիայով պատկանում է բրգային համակարգին։ Զոմերինգյան նյութից ցած ընկած կոթոնները պարունակում են մեծ կիսագնդերի կեղևից իջնող երկայնաձիգ նյարդաթելեր, որոնք գնում են դեպի կենտրոնական նյարդային համակարգի համարյա բոլոր ստորին բաժինները (tractus corticorpontinus, corticonuclearis, corticospitalis և այլն)։ Supstantia nigra-ից մեջքայնորեն գտնվող tegmentum – ը պարունակում է բերել թելեր և գորշ նյութի կորիզներ։ Սրանցից ամենակարևորը կարմիր կորիզն է (nucleus ruber)։
Միջին ուղեղի ծածկի (tegmentum) մեջ շարունակվում են նաև ցանցանման գոյացությունները (formatio reticularis) և միջային երկայնաձիգ խուրձը (fasciculus longitudinalis medialis)։ Միջային երկայնաձիգ խուրձն անցնում է միջին գծի երկու կողմերով, անմիջապես սիլվյան ջրածորանի և IV փորոքի գորշ նյութի տակով, և բաղկացած է վերել ու վայրէջ թելերից, որոնք ընթանում են ծածկաողնուղեղային ուղու (tractus tectospinalis) հետ։ Միջային երկայնաձիգ խուրձը ասոցիացիոն կարևոր մի ուղի է, որի միջոցով ակնագնդի մկանների նյարդերի տարբեր կորիզները կապվում են իրար հետ. սրանով են պայմանավորված աչքերի զուգակցված շարժումները աչքի թեքվելու ժամանակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.