Մասնակից:Shant Yepremyan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Մակուլոդեգեներացիա հայտնի է նաև տարիքային մակուլոդեգեներացիա, հիվանդություն է, որը կարող է բերել պղտորված տեսողության կամ տեսադաշտի կենտրոնում տեսողության կորստի[1]։ Սկզբնական շրջանում հիվանդությունն հաճախ ընթանում է անախտանիշ[1]։ Սակայն ժամանակի ընթացքում հիվանդների շրջանում կարող է նկատվել տեսողության վատացում մեկ կամ երկու աչքում[1]։ Մինչդեռ այն չի բերում լրիվ կուրության, կենտրոնական տեսողության կորուստը կարող է դժվարություն առաջացնել դեմքերի ճանաչման, մեքենա վարելու, կարդալու կամ այլ գործեր կատարելու ընթացքում[1]։ Կարող են նաև դիտվել տեսողական հալյուցինացիաներ, բայց նրանք չեն հանդիսանում հոգեկան խանգարման դրսևորում[1]։
Մակուլոդեգեներացիան հիմնականում հանդիպում է տարեց անձանց շրջանում[1]։ Գենետիկական գործոնները և ծխելը նույնպես դեր ունեն հիվանդության առաջացման գործում[1]։ Հիվանդությունը պայմանվորված է ցանցաթաղանթի դեղին բծի (մակուլա) վնասմամբ[1]։ Ախտորոշվում է ընդհանուր աչքի հետազոտությամբ[1]: Ըստ ծանրության աստիճանի բաժանվում է վաղ, միջանկյալ և ուշացած տեսակների[1]։ Ուշացած տեսակը իր հերթին բաժանվում է «չոր» և «թաց» ձևերի, ընդ որում դեպքերի 90% տոկոսը կազմում է չոր ձևը[1][2]։
Կանխարգելիչ միջոցառումները ներառում են մարզումներ, լավ սնվել և չծխել[1]։ Հակաօքսիդանտ վիտամինները և հանքանյութերը չեն հանդիսանում կանխարգելման միջոց[3]։ Չկան ոչ մի բուժական միջոցներ, որոնք կվերադարձնեն կորցրած տեսողությունը[1]։ Թաց ձևի ժամանակ հակա-ԱԷԱԳ դեղերի ներակնային ներարկումները, կամ ավելի քիչ հանդիպող լազերային կոագուլյացիան կամ ֆոտոդինամիկական թերապիան կարող են դանդաղեցնել հիվանդության վատթարացումը[1]։ Հիվանդների շրջանում հավելումների օգտագործումը կարող է բերել հիվանդության առաջխաղացման դանդաղեցմանը[4]։
2015 թվականին այն ամբողջ աշխարհում ախտահարել է 6.2 միլիոն մարդու[5]: 2013 թվականին այն չորրորդ ամենահաճախ հանդիպող կուրության պատճառն էր կատարակտից, վաղաժամ ծննդաբերությունից և գլաուկոմայից հետո[6]։ Այն հիմնականում հանդիպում է 50 անց մարդկանց շրջանում և ԱՄՆ-ում ամենահաճախ հանդիպող կուրության պատճառն է այդ տարիքային խմբում[1][2]։ 50-60 տարիքային խմբում մոտ 0.4%-ը հիվանդ է, մինչդեռ 60-70 տարիքային խմբում հիվանդությունը հանդիպում է 0.7%-ի մոտ, 2.3%-ի մոտ՝ 70-80, իսկ գրեթե 12%-ի մոտ՝ 80 անց տարիքային խմբում[2]։