Մասնակից:GAK wiki/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Դեղին բծի դեգեներացիա
GAK wiki/Ավազարկղ |
---|
Դեղին բծի դեգեներացիան (մակուլոդիստրոֆիա), հայտնի է նաև որպես (ԴԲԴ կամ ՏԴԲԴ), կարող է առաջացնել տեսողական դաշտի կենտրոնում մշուշված տեսողություն կամ տեսողության կորուստ:[1] Սոդեղին բծի տարիքային դեգեներացիավորաբար սկզբնական փուլում ախտանշաններ չեն նկատվում,[1] սակայն ժամանակի ընթացքում որոշ դեպքերում դիտվում է տեսողության աստիճանական վատթարացում:[1] Թեև դա չի հանգեցնում տեսողության ամբողջական կորստի, բայց դժվարացնում է շրջապատի, իրականության ընկալումը և որոշ ամենօրյա գործողությունների իրականացումը:[1] Կարող են առաջանալ նաև տեսողական հալյուցինացիաներ, որոնք սակայն իրենցից չեն ներկայացնում հոգեկան հիվանդություններ:
Դեղին բծի դեգեներացիան սովորաբար առաջանում է տարեց մարդկանց մոտ:[1] Այս հիվանդության առաջացմանը նմապստում են գենետիկական գործոնները, ինրպես նաև ծխելը:[1] Կարող է առաջանալ նաև ցանցաթաղանթի կամ մակուլայի վնասվածքների հետևանքով: Ախտորոշումը կատարվում է ամբողջական աչքի քննությամբ: Հիվանդությունը ընթանում է երեք փուլով՝ վաղ, միջանկյալ և ուշ: Բաժանված է «չոր» և «թաց» ձևերի,[1] վերջինս կազմում է դեպքերի շուրջ 90%-ը:[1][2]
Կանխարգելիչ միջոցներից են վարժությունները, բավարար սնունդը և ծխելուց զերծ մնալը:[1] Հակաօքսիդանտ վիտամինները և հանքանյութերը կանխարգելող դեր չեն կատարում:[3] Բուժում, որի արդյունքում հնարավոր է վերականգնել կորցրած տեսողությունը դեռևս գոյուէյուն չունի:[1] Թաց տեսակի դեպքում, անոթների էնդոթելի աճի գործոնը ընկճող միջոցների ներարկումը աչքի մեջ, որոշ դեպքերում լազերային կոագուլյացիան կամ ֆոտոդինամիկ թերապիան, ինչպես նաև սննդային հավելումները կարող են դանդաղեցնել վատթարացումը:[1][4]
2015 թվականին հիվանդության թիրախ է դարձել 6.2 միլիոն մարդ: 2013 թվականին այն հանդիսացել է կատարակտի հետևանքով կուրության, վաղ ծննդի և գլաուկոմայի առաջացման չորրորդ ամենատարածված պատճառը:[5] Զարգանում է 50-ից բարձր տարիքում,[1][2] ընդ որում հիվանդների 0,4%-ը կազմում են 50-60 տարեկանները, 0.7% -ը՝ 60-70, 2.3%-ը՝ 70-80, և մոտ 12%-ը՝ 80-ից բարձր տարեկան մարդիկ:[2]