Քաղաքական բռնաճնշումներ Խորհրդային Միությունում
From Wikipedia, the free encyclopedia
Քաղաքական բռնաճնշումներ Խորհրդային Միությունում, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո խորհրդային բռնապետության գործիք հանդիսացող և Խորհրդային Միության կողմից իրականացված քաղաքականություն, որի զոհ են դարձել տասնյակ միլիոնավոր մարդիկ։ Խորհրդային բռնաճնշումների գագաթնակետն է հանդիսացել է ստալինյան ժամանակաշրջանը, գոյատևելով ընդհուպ մինչև «Խրուշչովյան ձնհալի» ժամանակ, որը բրեժնևյան ճահճացման ժամանակ ուղեկցվել է խորհրդային այլախոհների հետապնդումների ուժեղացմամբ և չի ընդհատվել նույնիսկ Գորբաչյովյան «վերակառուցման» ընթացքում։ Խորհրդային այդ բռնաճնշումների ժառանգությունը մինչ օրս ազդում է խորհրդային բռնապետության կողմից օկուպացված և այժմ ազատ պետությունների ամենօրյան կյանքին։