Փոստային նամականիշ
From Wikipedia, the free encyclopedia
Փոստային նամականիշ, փոստային գերատեսչությունների թողարկած և փոստային առաքումների վճարումների համար նախատեսված դրոշմաթուղթ է։ Ստեղծված է փոստային վճարումները հեշտացնելու համար։ Գերակշռող մասի վրա դրոշմված են պետության և փոստային վարչության անվանումը, անվանագինը, ինչպես նաև պրոպագանդիստական, բացատրական կամ հոբելյանական բնույթի մակագրություն։ Նամականիշները նաև ֆիլատելիստական հավաքածուների նյութ են։