Վիքիպեդիա:Հղում աղբյուրներին
From Wikipedia, the free encyclopedia
Վիքիպեդիայի հոդվածները պետք է ունենան հղումներ աղբյուրներին։ Ցանկացած նյութ, որը կասկած է հարուցում և հաստատված չէ հավաստի աղբյուրների տեղեկություններով, կարող է հեռացվել: Հատկապես կարևոր է այս պայմանները կիրառել քաղվածքների, վիճելի կամ սուբյեկտիվ հայտարարությունների (օրինակ, «լավագույն», «առաջին», «իր տեսակի մեջ միակը») համար։
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերից և ուղեցույցներից մեկն է, որի նպատակն է օգնել Վիքիպեդիայի համայնքին գործելու համաձայնեցված կերպով՝ ըստ քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ուստի կարևոր է էջում փոփոխություն անելուց առաջ խորհրդակցել քննարկման էջում կամ Խորհրդարանում։ |
Տե՛ս նաև՝ Վիքիպեդիա:Ստուգելիություն
Եթե չգիտեք, թե ինչպես ձևավորել հղումները, ապա որևէ ձևով տրամադրեք տեղեկությունը և այլ մասնակիցները Ձեզ կօգնեն։