Վերածնունդ
From Wikipedia, the free encyclopedia
Վերածնունդ կամ Ռենեսանս (ֆր.՝ Renaissance, իտալ.՝ Rinascimento), Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների մշակութային և գաղափարական զարգացման մի դարաշրջան, երբ միջնադարյան մշակույթից անցում է կատարվել նոր ժամանակի մշակույթին, (Իտալիայում՝ 14-16-րդ դարերում, մյուս երկրներում ՝ 15-16-րդ դարերում)[1]։ Ավանդական ժամանակագրությանը հավելյալ, երկարատև Վերածննդի կողմնակիցներն ենթադրում են Վերածննդի սկիզբը 14-րդ դարում է, իսկ ավարտը ՝ 17-րդ դարում։ Ավանդական տեսակետն ավելի շատ շեշտը դնում է Վերածննդի վաղ շրջանի տեսակետների վրա և պնդում, որ դա անջատում էր անցյալից, բայց պատմաբաններից շատերն այսօր ավելի շատ կենտրոնանում են նրա միջնադարյան դրսևորումներին և պնդում, որ դա միջնադարի շարունակությունն էր[2][3]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերածնունդ (այլ կիրառումներ)
Վերածննդի ժամանակաշրջան |
Վերածնունդ |
---|
Մշակույթ |
Գիտություն |
Երկրները |
Անգլիա |
Վերածննդի գաղափարական հիմքը հռոմեական մարդասիրության տարբերակն էր՝ հիմնված դասական հունական փիլիսոփայության նոր բացահայտման վրա, Հաստատելով Պրոտագորասի ըմբռնումը, ըստ որի «Մարդը չափանիշն է բոլոր իրերի»։ Այս նոր մտածողությունը դրսևորվեց արվեստի, ճարտարապետության, քաղաքականության, գիտության և գրականության մեջ։ Առաջի օրինակներ էին հեռանկարի զարգացումը գեղանկարչությունում և բետոնի պատրաստման գիտելիքի վերագտնումը։ Չնայած, որ 15-րդ դարից տպագրության գյուտը խթանեց գաղափարների արագ տարածմանը, բայց Վերածննդի փոփոխությունները միաժամանակ չզգացվեցին ամբողջ Եվրոպայում. Վերածննդի առաջին հետքերը ի հայտ են գալիս Իտալիայում դեռ 13-րդ դարի վերջին, մասնավորապես Դանթեի գրական ստեղծագործություններում և Ջոտտոյի նկարներում։
Որպես մշակութային շարժում Վերածնունդը ներառում էր լատինական և ազգային գրականության, 14-րդ դարից սկսած, դասական աղբյուրների վրա հիմնված ուսման նորարարական զարթոնքը, ինչը ժամանակակիցները վերագրում էին Պետրարկային, գծային հեռանկարի և գեղանկարչության մեջ բնությունն առավել բնական և իրականությանը մոտ հաղորդելը և աստիճանական, բայց լայնորեն տարածվող կրթական բարեփոխումը։
Քաղաքականության մեջ Վերածնունդը նպաստեց մաքսային և դիվանագիտության պայմանագրերի մշակմանը, իսկ գիտության մեջ առավել կախվածությանը դիտորդությունից և մակածական բանականությունից։ Չնայած Վերածնունդը շատ մտավոր զբաղմունքների հեղափոխություններ տեսավ, ինչպես նաև հասարակական-քաղաքական ցնցումներ, բայց առավել հայտնի է իր գեղարվեստական զարգացումներով և այնպիսի անհատների հայտնությամբ որոնցից են Լեոնարդո դա Վինչին և Միքելանջելոն, որոնց վերաբերում է «Վերածննդի մարդ» եզրը[4][5]
Վերածնունդը սկսվել է 14-րդ դարում Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում[6]։ Դրա ծագումը և բնութագրերը բացատրելու համար, կենտրոնանալով մի շարք գործոնների վրա առաջ են քաշվել տարբեր տեսություններ։ Հաշվի են առնվել այն
ժամանակվա Ֆլորենցիայի հասարակական և քաղաքացիական առանձնահատկությունները, քաղաքական կառուցվածքը և գերիշխող ընտանիքի ՝ Մեդիչիների հովանավորությունը[6][7], ինչպես նաև Կոստանդնուպոլսի անկումից հետո հույն գիտնականների և նրանց տեքստերի տեղափոխումը Իտալիա[8][9][10]։ Վերածննդի այլ կենտրոններ են եղել Հյուսիսային Իտալիայի քաղաք պետություններ Վենետիկը, Ջենովան, Միլանը, Բոլոնիան և վերջապես, Հռոմը՝ Վերածննդի դարաշրջանի պապական իշխանության ժամանակ։
Վերածնունդն ունի երկար և բարդ, թերահավատություններով լի պատմագրություն։ Որոշ պատմաբաններ առաջ են քաշել 19-րդ դարի «Վերածնունդ» հասկացությունը, որոշ մշակույթի գործիչների հայտարարել «վերածննդի մարդ», դրանով կասկածի տակ դրել Վերածննդի նշանակությունը և նրա պատմական սահմանազատումը[11]։ Արվեստաբան Էրվին Պանոֆսկին անդրադարձել է Վերածննդի դեմ այս հայեցակարգին։
It is perhaps no accident that the factuality of the Italian Renaissance has been most vigorously questioned by those who are not obliged to take a professional interest in the aesthetic aspects of civilization – historians of economic and social developments, political and religious situations, and, most particularly, natural science – but only exceptionally by students of literature and hardly ever by historians of Art.
Որոշ հետազոտողներ հարցականի տակ են դրել, թե արդյոք Վերածնունդը մշակութային միջնադարից առաջընթա՞ց է եղել, և այն դիտում են որպես հոռետեսության և դասական հին շրջանի նոստալգիայի շրջան[13], մինչդեռ սոցիալական և տնտեսական պատմաբանները նշում են երկու դարաշրջանների կապը և շարունակականությունը[13][14]։
«Rinascita» (վերածնունդ) եզրը առաջին անգամ օգտագործել է Ջորջո Վազարին իր «Նկարիչների կյանքը» գրքում 1550 թվականին, որը 1830-ական թվականներին վերածվել է «Վերածնունդ» եզրի[15][16][17]։ Խոսքը տարածվել է նաև պատմական և մշակութային այլ շարժումների վրա, ինչպիսիք են Կարոլինգյան վերածնունդը (8-րդ և 9-րդ դարեր), Օտտոնյան վերածնունդը (10-րդ և 11-րդ դար) և 12-րդ դարի Վերածնունդը[Ն 1][18]: