Սուրբ Առաքելոց եկեղեցի (Կարս)
From Wikipedia, the free encyclopedia
Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում՝ Կարս քաղաքում։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։
Արագ փաստեր Սուրբ Առաքելոց եկեղեցի, Հիմնական տվյալներ ...
Սուրբ Առաքելոց եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար, ժառանգություն և մզկիթ |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Կարսի մարզ (Թուրքիա) |
Ներկա վիճակ | Կանգուն |
Հիմնադիր | Աբաս Ա Բագրատունի |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 10-րդ դար |
Փակված է | 1579 թվականին վերածվել է մզկիթի |
Kümbet Mosque Վիքիպահեստում |
Փակել
1917 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի։ 1918 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի։ Այնուհետև 1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի։