Սոցիալական հոգեբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Սոցիալական հոգեբանությունը հոգեբանության բաժին է, որը զբաղվում է մարդկանց վարքի և գործունեության օրինաչափությունների ուսումնասիրմամբ, որոնք պայմանավորված են իրենց ներառված սոցիալական խմբերով, նաև իրենց ուսումնասիրում է խմբերի հոգեբանական բնութագրերը։ Սոցիալական հոգեբանության առկայությունը պայմանավորված է այնպիսի երևույթների առկայությամբ, որոնք կարող են ուսումնասիրվել միայն երկու գիտությունների՝ հոգեբանության և սոցիոլոգիայի, համատեղ ջանքերով։ Հաճախ սոցիալական հոգեբանությունը անվանում են գիտություն «հոգեկանի մասսայական երևույթների» մասին։ Քանի որ ըստ սովետական հոգեբանության դպրոցի առանձին մարդու հոգեկանը նույնպես սոցիալական է, ապա այն նույնպես հանդիսանում է սոցիալական հոգեբանության առարկա։ Ըստ Բ. Դ. Պառիգինի առաջարկած գծագրի սոցիալական հոգեբանությունն ուսումնասիրում է.
- անձի սոցիալական հոգեբանությունը
- խմբերի և շփման սոցիալական հոգեբանությունը
- սոցիալական հարաբերությունները
- հոգեկան գործունեության ձևերը։
Համաձայն Վ. Ն. Մյասիշևի սոցիալական հոգեբանությունն ուսումնասիրում է.
- խմբում փոխահարաբերությունների ազդեցության տակ մարդկանց հոգեկան գործունեության փոփոխությունները
- խմբերի առանձնահատկությունները
- հասարակության գործընթացների հոգեկան կողմը։
Սոցիալական հոգեբանության խնդիրը տարբեր իրական սոցիալական խմբերում անձի վարքի առանձնահատկությունների ուսումնասիրումն է։