Ջրի աղտոտում
From Wikipedia, the free encyclopedia
Ջրի աղտոտում (ջրոլորտի աղտոտում), միջավայրի պայմանների և մարդու առողջության վրա բացասաբար ազդող ֆիզիկական, քիմիական և կենսաբանական աղտոտիչների թափանցումը, առաջացումն ու կուտակումը բնական ջրերում։ Սովորաբար այդ ազդակների թափանցումը կապված է մարդու տնտեսական գործունեության և դրա հետևանքների կամ (ավելի հազվադեպ) բնական աղետների հետ։ Աղտոտիչ նյութերը բնական ջրերի մեջ են թափանցում պինդ, հեղուկ, կոլոիդային, էմուլսիային և գազային ձևերով։