Պրահայի Կառլի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Կառլոս համալսարան կամ Կառլի համալսարան (չեխ․՝ Univerzita Karlova, լատին․՝ Universitas Carolina, նախկինում նաև Պրահայի Կառլի համալսարան (չեխ․՝ Univerzita Karlova v Praze) կամ Պրահայի համալսարան (լատին․՝ Universitas Pragensis)), Չեխիայի գլխավոր համալսարանը, Կենտրոնական Եվրոպայի և աշխարհի ամենահին համալսարաններից մեկը։ Հիմնադրվել է Կառլոս IV կայսեր կողմից 1348 թվականին[9]։
Տեսակ | հասարակական համալսարան, research institution? և հրատարակչություն |
---|---|
Հիմնադրված է | 1347/1348 թ |
Հիմնադրիր | Կառլոս IV կայսր |
Անվանված է | Կառլոս IV կայսր |
Տիպ | Հասարակական |
Ռեկտոր | Պրոֆեսոր Միլենա Կրալիչկովա |
Ուսանողներ | ~50,000 |
Ընդհանուր անձնակազմ | 9156 մարդ (2019)[3] |
Անդամակցություն | Կոիմբրայի խումբ, Եվրոպայի համալսարանների միություն[4], CESNET?, Alliance 4EU+?, European Alliance for Social Sciences and Humanities?[5], ORCID[6], Association of Libraries of Czech Universities?[7] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[8] |
Կամպուս | Քաղաքային |
Երկիր | Չեխիա[2] |
Տեղագրություն | Պրահա, Չեխիա |
Հասցե | Ovocný trh 5, 116 36 Praha 1 |
Կայք | cuni.cz(չեխ.)(անգլ.) |
Charles University Վիքիպահեստում |
Կառլի համալսարանը Օքսֆորդի, Սորբոնի, Բոլոնիայի և այլ համալսարանների հետ մտնում է եվրոպական գլխավոր բուհերի միության կազմի մեջ։ Համալսարանն դասվում է աշխարհի 150 լավագույն համալսարանների շարքը՝ տնտեսագիտության, մաթեմատիկայի և ֆիզիկայի բնագավառների համար[10]։
Համալսարանում այժմ սովորում է մոտ 50000 ուսանող[9], որոնցից մոտ 8500 օտարերկրացի են։ Օտարերկրյա ուսանողների մեծ մասը սովորում են մագիստրոսական կամ դոկոտրական ծրագրերում ու ազգությամբ հիմնականում սլովակներ են, հույներ և անգլիացիներ։ Առարկաները դասավանդվում են չեխերեն և անգլերեն։
2022 թվականից համալսարանի ռեկտորի պաշտոնն զբաղեցնում է բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Միլենա Կրալիչկովան (առաջին կինը համալսարանի 700-ամյա պատմության մեջ)։