Պեշտ (Բուդապեշտ)
Բուդապեշտի արևելյան հարթավայրային մասը / From Wikipedia, the free encyclopedia
Պեշտ (հունգ.՝ Pest, սլովակ.՝ Pešť), Բուդապեշտի արևելյան հարթավայրային մասը։ Զբաղեցնում է քաղաքի տարածքի 2/3 մասը։ Քաղաքի մյուս մասից` Բուդայից, Պեշտը բաժանվում է Դանուբ գետով։ Պեշտում է գտնվում Բուդապեշտի տեսարժան վայրերի մեծ մասը, ներառյալ` Հունգարիայի խորհրդարանի շենքը, Հերոսների հրապարակը և Անդրաշի պողոտան։ Երբեմն հունգարերենի խոսակցական տարբերակում Պեշտ բառն օգտագործվում է որպես Բուդապեշտ անվանման կրճատ տարբերակ։