«Ուոլ սթրիթի գայլը» (անգլ.՝ The Wolf of Wall Street), ռեժիսոր Մարտին Սկորսեզեի 2013 թվականին նկարահանած ամերկյան սև կատակերգություն։ Հիմնված է ամերիկացի արժեթղթերի շուկայի նախկին բրոքեր Ջորդան Բելֆորտի համանուն հուշերի գրքի վրա։ Գլխավոր դերում հանդես է գալիս Լեոնարդո ԴիԿապրիոն, ով ֆիլմում մարմնավորում է հենց Բելֆորտին։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ջոնա Հիլը, Մարգո Ռոբին, Մեթյու Մակքոնահին, Ջոն Ֆավրոն, Կայլ Չենդլերը, Ջոն Բերնթալը, և Ժան Դյուժարդենը։ Ֆիլմը ԴիԿապրիոյի և Սկորսեզեի թվով չորրորդ համագործակցությունն է (ինչպես նաև Սկորսեզեի և սցենարիստ Թերենս Ուինթեր երկրորդ համագործակցությունը՝ «Ընդհատակյա կայսրություն» քրեական բազմասերիանոց ֆիլմից հետո)։
Արագ փաստեր Ուոլ Սթրիթի գայլըանգլ.՝ The Wolf of Wall Street, Երկիր ...
Ուոլ Սթրիթի գայլը անգլ.՝ The Wolf of Wall Street |
---|
|
Երկիր | ԱՄՆ |
---|
Ժանր | կինոկատակերգություն[1][2][3][…], կենսագրական ֆիլմ, քրեական ֆիլմ[2][4], դրամա[5][6][7][…] և գրքերի էկրանավորում |
---|
Թեմա | Ջորդան Բելֆորտ[8], Ֆինանսական շուկա[8], excess?[8], Ագահություն[8] և Էգոիզմ[8] |
---|
Հիմք | Ուոլ Սթրիթի գայլը |
---|
Թվական | դեկտեմբերի 17, 2013[9], հունվարի 16, 2014[10] և դեկտեմբերի 26, 2013[11] |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ռեժիսոր | Մարտին Սկորսեզե[7][12][2][…] |
---|
Պրոդյուսեր | Լեոնարդո ԴիԿապրիո, Ջոուի ՄակՖարլենդ, Մարտին Սկորսեզե, Էմմա Թիլինջեր Քոսքոֆ և Ռիզա Ազիզ |
---|
Սցենարի հեղինակ | Թերենս Ուինթեր |
---|
Դերակատարներ | Լեոնարդո ԴիԿապրիո[7][12][13][…], Ջոնա Հիլ[7][12][13][…], Մարգո Ռոբբի[7][12][13][…], Մեթյու Մակքոնահի[7][12][13][…], Ջոն Ֆավրո[7][12][13][…], Քայլ Չենդլեր[7][12][13][…], Ռոբ Ռայներ[7][12][13][…], Ժան Դյուժարդեն[7][12][13][…], Քրիստին Էբերսոուլ[14][15][16], Քրիստին Միլիոտի[7][12][13][…], Իթան Սափլի[7][14][15][…], Ջեյք Հոֆման[14][15][16], Ջալիլ Ուայթ[15], Ջոաննա Լամլի[7][14][15][…], Ջոն Բերնթալ[7][12][13][…], Ջորդան Բելֆորտ[15][16], Քենեթ Չոի[7][14][15][…], Մարտին Կլեբա, Ռեջինալդ Վելջոնսոն[15], Ռոբերտ Քլոհեսի[15], Շի Ուինգհեմ[7][15][16], Սփայք Ջոնզ[7][15][4][…], Կատարինա Չաս[16], Էշլի Աթքինսոն[16], Մեթյու Ռաուխ[16], Ուարդ Հորթոն[16], Հենրի Զեբրովսկի[16], Թոմաս Միդլդիչ[16], Ջերեմի Բոբ[16], Էմիլի Թրեմեյն[16], Քեթրին Քուրտին[16] և Zach Miko?[17] |
---|
Օպերատոր | Ռոդրիգո Պրիետո |
---|
Երաժշտություն | Հովարդ Շոր |
---|
Մոնտաժ | Թելմա Շունմեյքեր |
---|
Պատմվածքի վայր | Նյու Յորք[8], Իտալիա, Շվեյցարիա[8], Լոնդոն[8], Լոնգ Այլենդ[8] և Օքլենդ |
---|
Նկարահանման վայր | Լոնգ Այլենդ, Նյու Յորք և Նյու Ջերսի |
---|
Կինոընկերություն | Paramount Pictures |
---|
Տևողություն | 180 րոպե |
---|
Բյուջե | 100 000 000 $ |
---|
Շահույթ | 392 000 000 $[18] |
---|
Պաշտոնական կայքէջ |
The Wolf of Wall Street (2013 film) Վիքիպահեստում |
Փակել
Ֆիլմի բյուջեն կազմել է 100 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ համաշխարհային կինովարձույթից ստացված եկամուտը՝ ավելի քան 392 միլիոն դոլար։
Ֆիլմն առաջադրվել է հինգ «Օսկար» մրցանակի` «լավագույն կինոնկար», «լավագույն ռեժիսոր», «լավագույն ադապտացված սցենար» «լավագույն դերասան» և «լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգերում։