Նորվեգիան Երկրորդ համաշխարհային պատերազմում
From Wikipedia, the free encyclopedia
Նորվեգիան Երկրորդ համաշխարհային պատերազմում, Նորվեգիայի մասնակցությունը 1939-1945 թվականների Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Ինչպես սկանդինավյան մյուս երկրները, այնպես էլ Նորվեգիան, պատերազմի սկզբին հայտարարեցին իրենց չեզոքության մասին։
- Այս հոդվածը ներկայացնում է Նորվեգիայի մասնակցությունը Երկորրդ համաշխարհային պատերազմին։ Տե՛ս նաև Նորվեգական ռազմագործողություն
Չնայած այս հանգամանքին, 1940 թվականի ապրիլի 9-ին գերմանական ուժերը սկսեցին ռազմախուժել Նորվեգիա՝ իրականացնելով Նորվեգական ռազմագործողությունը։ Նույն թվականի հունիսի 8-ին Նորվեգիան գրեթե ամբողջությամբ գրավված էր գերմանացի նացիստների կողմից։
Նորվեգիայում գերմանական վերահսկողությունը տապալվեց 1945 թվականի մայիսի 8-ին, այն բանից հետո, երբ Երրորդ Ռայխը վերջնականապես կապիտուլյացվեց։