Մազանդարանցիներ
From Wikipedia, the free encyclopedia
Մազանդարանցիներ կամ մազենդերանցիներ (մազ․՝ Tapərsi bənevar)՝ իրանալեզու ժողովուրդ։ Հնուց ի վեր ապրում է Մազանդարան կոչվող պատմական շրջանում (մերձկասպյան Իրան), որը IX—XII դարերում հայտնի է եղել նաև Թաբարիստան անունով։ Մշակույթով ու կենցաղով մոտ են պարսիկներին։ Մազանդարաներենը պատկանում է հնդեվրոպական լեզուների իրանական խմբի արևմտաիրանական ենթախմբին։ Հավատացյալները շիա իսլամի հետևորդներ են։ Զբաղվում են հողագործությամբ (բրինձ, ցորեն)։ Մերձկասպյան շրջաններում տարածված է ձկնորսությունը, լեռներում՝ անասնապահությունը։ Նաև լեռնային շրջաններում կիսանստակյաց բնակչության մոտ պահպանվել են ցեղային կենցաղի որոշ հատկություններ։ Մեծագույն ցեղերն են համարվում գադիկուլահները և պալանիները։
Արագ փաստեր Մազանդարանցիներ, Ընդհանուր քանակ ...
Մազանդարանցիներ | |||
---|---|---|---|
Ռեզա Փահլավի | |||
Ընդհանուր քանակ | |||
մոտ 4 միլիոն մարդ |
|||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
Մազանդարաներեն | |||
Հավատք(ներ) | |||
Շիա իսլամ |
Փակել