Հրազդանի ջրաէլեկտրակայան
Սևան–Հրազդան կասկադի 2–րդ ՀԷԿ / From Wikipedia, the free encyclopedia
Հրազդանի հիդրոէլեկտրակայան (նախկինում Աթարբեկյանի հիդրոէլեկտրակայան), Սևան-Հրազդան կասկադի երկրորդ հիդրոէլեկտրակայան։ Կառուցվել է 1954-1959 թվականներին, Հրազդանի շրջանի նախկին Աթարբեկյան գյուղում։ Օգտագործում է Սևանի ՀԷԿ-ի հեռացնող թունելի ելքի և Հրազդանի ջրամբարի միջև ընկած հատվածի 149 մետր անկումը։ Դերիվացիան (15,1 կիլոմետր) Սևանի ՀԷԿ-ի հեռացնող թունելի շարունակությունն է և անցնում է Հրազդան գետի ձախ ափով։
Հրազդանի ջրաէլեկտրակայան | |
---|---|
Տեսակ | հիդրոէլեկտրակայան |
Երկիր | Հայաստան |
Մասն է | Սևան-Հրազդան կասկադ |
Կարգավիճակ | աշխատող |
Շինարարության սկիզբ | 1954 |
Բացման ամսաթիվ | 1959 |
Սեփականատեր | «Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ |
Օպերատոր | «Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ |
Ամբարտակ և ջրհեռ | |
Impounds | Հրազդան և Սևանա լիճ |
Էլեկտրակայան | |
Տեսակ | դերիվացիոն |
Տուբիններ | 2 x 40,8 մվ |
Տեղադրված հզորություն | 81,6 մեգավատտ |
Կառույցը ներառում է.[1]
- անճնշում ջրաթեքում
- ճնշումային ավազան
- ճնշումային տուրբինային խողովակաշար
- դատարկ ջրթողիչ (սահանք)
- ՀԷԿ-ի շենք
- բաց ենթակայան
Կազմված է 7785 մ ընդհանուր երկարության 3 բաց ջրանցքներից և 6370 մ ընդհանուր երկարության 2 թունելից։ Երրորդ ջրանցքի վերջում տեղավորված է սիֆոնային ջրաթափով ճնշման ավազանը, որից ջուրը 2 առանձին պողպատե խողովակաշարերով հոսում է դեպի տուրբինները։ Հրազդանի հիդրոէլեկտրակայան տեղադրված են 81,6 ՄեգաՎատտ ընդհանուր հզորությամբ 2 հիդրոագրեգատ (յուրաքանչյուրը 40.8 ՄՎտ)[1]։ Շառավղաառանցքային տուրբինները գերմանա–ավստրիական «Ֆոյթ» (գերմ.՝ Voith) ընկերության արտտադրության են, գեներատորները Սիմենս (գերմ.՝ Siemens-Schuckert) ընկերության։ Բոլոր արտադրական պրոցեսներն ավտոմատացված են։ Կառավարումը կատարվում է նաև Երևանի կենտրոնական դիսպետչերական կայանից։
330/220/110 կՎ բաց ենթակայանը ՀՀ էներգերտիկ համակարգի հանգուցային ենթակայանն է․ որն ապահովում է կապը հարևան պետությունների էներգետիկ համակարգերի հետ։