Հոնիական կղզիներ
From Wikipedia, the free encyclopedia
Հոնիական կղզիներ (հուն․՝ Περιφέρεια Ιονίων Νήσων), կղզիախումբ Հոնիական ծովում, Բալկանյան թերակղզու արևմտյան ափերի մոտ։
' | ||
Կոորդինատներ | 38°41′00″ հս․. լ. 20°42′04″ ավ. ե.HGЯOL | |
Երկիր | Հունաստան | |
Ամենամեծ կղզին | Կեֆալոնիա | |
Ընդհանուր մակերեսը | 2,306.94 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 1628 մ | |
Ջրատարածություն | Հոնիական ծով | |
Բնակչություն (2011) | 207․855 մարդ | |
Բնակչության խտությունը | 90 մարդ/կմ2 | |
Զինանշան | ||
Պատկանում է Հունաստանին։ Տարածությունը 2, 2 հզ. կմ² է։ Կազմված է 5 մեծ և բազմաթիվ փոքր կղզիներից։ Ռելիեֆը լեռնային է։
Բուսածածկույթում տիրապետում է մակվիսը։ Բնակչությունն զբաղվում է ձիթենու և ցիտրուսայինների մշակությամբ, այգեգործությամբ, ոչխարաբուծությամբ և ձկնորսությամբ։ Հոնիական կղզիներում են Կերկիրա, Արգոստոլիոն, Զակինթոս քաղաքները։
Կղզին իր անվանումը ստացել է նույնանուն ծովից, որը ողողում է կղզու արևելյան ափը։ Այս կղզիները հաճախ անվանում են «Յոթ կղզիներ» (հուն․՝ Επτάνησα), բացի այդ յոթ կղզիներից այդտեղ կան նաև բազմաթիվ փոքր կղզիներ։ Հիմնական կղզիների ցանկի մեջ մտնում են (հյուսիսից հարավ).
- Կերկիրա
- Պաքսոս
- Լեֆկադա
- Իթակե
- Կեֆալոնիա
- Զակինթոս
- Կիտիրա (գտնվում է Պելոպոնեսի հարավում)
Հոնիական կղզիները միակ տեղն է Հունաստանում, որը երբեք չի եղել Օսմանյան կայսրության տիրապետության տակ։