Հին Գորիս
From Wikipedia, the free encyclopedia
Հին Գորիս, Կյորես, գյուղ Սյունիքի Հաբանդ գավառում, Գորիս գետի միջին հոսանքի ձախ ափին, Լաստիկալ (Խութ) լեռան հյուսիսարևմտյան լանջերն ակոսող ձորում։ Գորիսի որոշ ուսումնասիրողներ կապում են Ս․ Օրբելյանի (13-րդ դարի) հիշատակած Գորու և Գորայք գյուղերի անունների, ոմանք էլ՝ այժմյան Գորիսիցից 2 կմ արևմուտք գտնվող Կյուփեր կոչված վայրի անվան հետ։