Հարսանեկան զգեստ
From Wikipedia, the free encyclopedia
Հարսանեկան զգեստ, տոնական զգեստ, որն ընդունված է հարսանեկան կամ պսակադրության արարողության ժամանակ հագցնել հարսին։ Զգեստի գույնը, ձևն ու ծիսական նշանակությունը կախված է հարսանիքի մասնակիցների կրոնական ու մշակութային պատկանելությունից։ Արևմտյան մշակույթում հարսը հաճախ հագնում է սպիտակ հարսանեկան զգեստ, որը մեծ ժողովրդականություն է սկսել վայելել Վիկտորյա թագուհու շնորհիվ 19-րդ դարում։ Արևելյան մշակույթներում հարսը հաճախ կրում է կարմիր զգեստ։ Բազմազան է հարսանեկան զգեստի ոչ միայն գունապնակը, այլ նաև զգեստը կարելու ոճային լուծումը։