Հայաստանի հանրային խորհուրդ
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի Հանրային խորհուրդը, (ՀԽ) Հայաստանի նախագահի կողմից կազմավորվող ապաքաղաքական, խորհրդակցական մարմին, որի նպատակը ժողովրդավարական համակարգի զարգացմանը պետական իշխանության մարմինների ու քաղաքացիների, հասարակության և իշխանության միջև երկխոսության ու վստահելի գործընկերային հարաբերությունների ձևավորմանը, հասարակական վերահսկողության իրականացմանը, ինչպես նաև մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների ապահովմանը նպաստելն է։
Հայաստանի հանրային Խորհուրդը ստեղծվել է 2008 թվականի հուլիսի 12-ին, կանոնադրությունը և առաջին 12 անդամների կազմը հաստատվել է 2009 թվականի մարտի 11-ին, մայիսի 29-ին ամրագրվել է Հայաստանի նախագահի հրամանագրով։
ՀԽ-ի որոշմամբ՝ փորձաքննություն է իրականացվում Հայաստանի օրենքների և սահմանադրության մեջ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող՝ գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության, բնապահպանության և մարդու իրավունքների, հասարակական անվտանգության ու կարգի պահպանման բնագավառներում պետական քաղաքականության նախագծերի վերաբերյալ։