Կորպուս յուրիս ցիվիլիս
From Wikipedia, the free encyclopedia
Կորպուս յուրիս ցիվիլիս (լատին․՝ Corpus Juris civilis - քաղաքացիական իրավունքի ժողովածու), Հուստինիանոսի կոդիֆիկացիա, բյուզանդական իրավունքի ժողովածու՝ կազմված Հուստինիանոս կայսեր հրամանով, 6-րդ դարում։ Կորպուս յուրիս ցիվիլիս կոչվել է 13-րդ դարում։
Կորպուս յուրիս ցիվիլիս լատին․՝ Corpus Iuris Civilis | |
---|---|
Հեղինակ | Հուստինիանոս Ա և Tribonian? |
Տեսակ | Օրենսգիրք և Q116889157? |
Թեմա | պարունակում է իրավունքի տարբեր ճյուղերի (պետական, քաղաքացիական, ամուսնա-ընտանեկան, հողային, վարչական, քրեական, դատավարական) նորմեր |
Բնօրինակ լեզու | լատիներեն |
Թվային տարբերակ | histoiredudroit.fr/corpus_iuris_civilis.html |
Corpus Iuris Civilis Վիքիպահեստում |
Ժողովածուի ստեղծման նպատակն էր հաշտեցնել հռոմեական իրավունքը բյուգանդական կայսրությունում ձևավորվող ֆեոդալիզմի պահանջների հետ, հաշվի առնել կայսրության արևելյան նահանգներում ձևավորված օրենսդրությունը, վերացնել հնաբանությունն ու շրջանառության մեջ դնել Թեոդոսիոսի օրենսգրքին հաջորդած կայսրերի օրենսդրությունը։ Ժողովածուն պարունակում է իրավունքի տարբեր ճյուղերի (պետական, քաղաքացիական, ամուսնա-ընտանեկան, հողային, վարչական, քրեական, դատավարական) նորմեր։
Բաղկացած է՝
- ինստիտուցիաներից (օրենքի ուժ ունեցող քաղաքացիական իրավունքի տարրական դասագրքեր)
- դիգեստներից
- Հուստինիանոսի օրենսգրքից
- Նովելներից։
Կորպուս յուրիս ցիվիլիսը գործել է մինչև Բյուզանդիայի անկումը։ Եղել է հռոմեական իրավունքի ուսումնասիրման գլխավոր աղբյուրը։ Նրա հիման վրա ֆեոդալական Եվրոպայի երկրներում կատարվել է հռոմեական իրավունքի փոխառում։