Կյանքի ֆրիզ
Էդվարդ Մունկի նկար / From Wikipedia, the free encyclopedia
«Կյանքի ֆրիզ. պոեմ սիրո, կյանքի և մահվան մասին» (նորվ.՝ Livsfrisen), նորվեգացի նկարիչ, էքսպրեսիոնիզմի ու սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ Էդվարդ Մունկի կողմից ստեղծված աշխատանքների ժամանակահատված։ Այս անվանումը Մունկն անձամբ է հորինել՝ նպատակ ունենալով ցուցադրել մարդուն բոլոր տեսանկյուններից։ «Կյանքի ֆրիզի» առաջին փուլում ստեղծված աշխատանքները վերաբերում են 1890-ական թվականների սկզբներին։ Սակայն միայն 1903 թվականին Մունկի նկարները ցուցադրվեցին այս փուլի հաջորդական դասավորվածությամբ. ցուցադրությունը կայացավ Բեռլինում սեցեսիոն-ցուցադրության ժամանակ։ Էդվարդ Մունկի ստեղծագործությունները փակցրեցին բարձր ցուցասրահի բոլոր չորս պատերին՝ ներկայացնելով հետևյալ բաժինները.
- «Սիրո ծնունդ»
- «Սիրո ծաղկում և մայրամուտ»
- «Կյանքի վախ»
- «Մահ»
Այդ նկարների շարքում տեղ էին գտել նորվեգացի նկարչի հետևյալ ստեղծագործությունները՝ «Տիրամայր», «Ճիչ», «Երեկոն Կարլ Յուհանի փողոցում», «Մոխիր», «Կյանքի պար» և այլն։