Լեհաստանի երկրորդ հանրապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Լեհաստանի երկրորդ հանրապետություն, նաև հայտնի որպես միջպատերազմական Լեհաստան, վերաբերվում է Լեհաստան պետությանը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածներում (1918–1939 թթ.): Պաշտոնապես կոչվում էր Լեհաստանի հանրապետություն (լեհ.՝ Rzeczpospolita Polska), երբ Լեհաստանը վերաստեղծվեց 1918 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով։ Մի շարք տարածքային հակամարտություններից հետո երկրի սահմանները հաստատվեցին 1922 թվականին, և Լեհաստանի հարևաններ դարձան Չեխոսլովակիան, Գերմանիան, Ազատ քաղաք Դանցիգը, Լիտվան, Լատվիան, Ռումինիան և ԽՍՀՄ-ը։ Այն ուներ ելք դեպի Բալթիկ ծով Գդինյա քաղաքի մոտով նեղ միջանցքով։ 1939 թվականի մարտից օգոստոս ամիսներին Լեհաստանը նաև սահմանակցում էր այդ ժամանակվա Հունգարական նահանգի հետ։ Չնայած ներքին և արտաքին ճնշումների, այն գոյատևեց մինչև 1939 թվականը, երբ Լեհաստանը բաժանվեց Նացիստական Գերմանիայի, ԽՍՀՄ-ի և Սլովակիայի հանրապետության միջև` սկիզբ դնելով Երկրորդ համարշարհային պատերազմին։ Երկրորդ հանրապետության տարածքը զգալիորեն տարբերվում է Ներկայիս Լեհաստանիի տարածքից, քանի որ իր վերահսկողության տակ ուներ համեմատաբար ավելի մեծ տարածքներ արևելքում և արևմուտքում։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Վարշավա 52°14′ հս․ լ. 21°01′ ավ. ե.HGЯOL | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Հանրապետություն | |||
Պետության գլուխ | Նախագահ |
Երկրորդ հանրապետության ցամաքային տարածքը կազմում էր 388,634 կմ2, 1938 թվականի հոկտեմբերի դրությամբ դարձնելով այն Եվրոպայի վեցերորդ խոշորագույն պետությունը։ Զաոլզիեի Չեխոսլովակիայից անէկսացիայից հետո, տարածքը դարձավ 389,720 կմ2։ Համաձայն 1921 թվականի մարդահամարի, երկրի բնակչությունը կազմում էր 27,2 միլիոն։ 1939 թվականին պատերազմից առաջ երկրի բնակչությունը կազմում էր 35,1 միլիոն։ Բնակչության գրեթե երրորդ մասը կազմում էին ազգային փոքրամասնությունները. 13.9% ուկրաինացիներ, 10% հրեաներ; 3.1% բելառուսներ, 2.3% գերմանացիներ և 3.4% չեխեր, լիտվացիներ և ռուսներ։ Միևնույն ժամանակաշրջանում մեծ թվով լեհեր ապրում էին երկրի սահմաններից դուրս։ Հանրապետությունը գոյատևեց և զարգացավ չնայած Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքների դժվարություններին, ներառյալ հակամարտություններին ուկրաինացիների, Չեխոսլովակիայի, Լիտվայի, Խորհրդային Ռուսաստանի և Ուկրաինայի դեմ։