Բերձորի մարդասիրական միջանցք
From Wikipedia, the free encyclopedia
Բերձորի միջանցք (նաև՝ Բերձորի մարդասիրական միջանցք, Լաչինի մարդասիրական միջանցք, Լաչինի միջանցք), վեցկիլոմետրանոց լեռնային միջանցք[1], որը միացնում է Հայաստանի Հանրապետությունը` Արցախի Հանրապետությանը։ Գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ 1992 թվականի մայիսից մինչև 2020 թվականի նոյեմբերը փաստացի վերահսկվում էր Արցախի Հանրապետության կողմից և նրա վարչատարածքային բաժանման համաձայն մտնում էր Քաշաթաղի շրջանի կազմի մեջ։ 2020 թվականի նոյեմբերին, 44-օրյա պատերազմի հետևանքով, միջանցքում տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը[2]։
Միջանցքի տարածքն այսօրվա դրությամբ ընդգրկում է երեք բնակավայր՝ Աղավնո, Սուս գյուղերը և բուն Բերձոր (Լաչին) քաղաքը[3]։ 2022 թվականի օգոստոսի 26-ից տվյալ բնակավայրերը գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից միջանցքը փակված է` էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիների կողմից։