Թեհրանի Ազատության աշտարակ
From Wikipedia, the free encyclopedia
Թեհրանի Ազատության աշտարակ (ֆարսի` برج آزادی, տառադարձությամբ` Բորջ-է Ազադի), պաշտոնական անվանումն է Շահյադի (շահերի) աշտարակ (ֆարսի` برج شهیاد ), հուշարձան է, որը կառուցվել է Թեհրանի Ազատության հրապարակում։ Թեհրանի խորհրդանիշներից մեկն է ու գտնվում է արևմտյան դարպասի մոտ։ Կառուցվել է` ի նշանավորումն Պարսկական կայսրության 2500 ամյակի տոնակատարության։