Եքվթիմե Մթածմիդելի
From Wikipedia, the free encyclopedia
Եքվթիմե Մթածմիդելի (հայերեն՝ Եքութիմեոս Սուրբսարեցի կամ Աթոսացի, 955 - 1028), մատենագիր, մանկավարժ, թարգմանիչ։
Արագ փաստեր Եքվթիմե Մթածմիդելի, Ծնվել է ...
Փակել
1005-1019 թվականներին Աթոսում եղել է վրաց մայրավանքի վանահայրը։ Վրաց մատենագրության պատմության մեջ թարգմանական նոր դպրոցի հիմնադիրը (դպրոցին բնորոշ է բնագրային միջամտությունն ու ազգային իրականության արտացոլումը)։ Մթածմիդելին թարգմանել է Հովհաննես Ոսկեբերանի, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նարեկացու, Եփրեմ Ասորու և ուրիշների ստեղծագործություններից, Դավթի սաղմոսները, Աստվածաշնչի մի քանի գիրք, վկայություններ, վարքեր, մեկնություններ, ճառեր, քարոզներ։ Վրացերենից հունարեն է թարգմանել «Տաղավարի պատմություն»-ը։ Գրել է վրացերեն և հունարեն ինքնուրույն երկեր։
Սա անձի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 516)։ |