Առանցքի ուժեր
From Wikipedia, the free encyclopedia
Երկրորդ Համաշխարհային Պատերազմի Առանցքի ուժերը, «Առանցքի ուժեր» (գերմ.` Achsenmächte, ճապոներեն՝ 樞軸國, 枢軸国 Սու. Ձիկու Կոկու, իտալ.՝ Potenze dell'Asse), հիտլերյան ռազմական դաշինք։ Կազմի մեջ էին մտնում Իտալիան, Նացիստական Գերմանիան, Ճապոնիան և այլ պետություններ, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հակազդում էին հակահիտլերյան կոալիցիային[1]։
Առանցքը աճեց Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի դիվանագիտական հարաբերությունների սերտացմամբ, որը նպատակաուղղված էր պաշտպանել սեփական հայացքները 1930-ականների կեսերին։ Առաջին քայլը եղավ Գերմանիայի և Իտալիայի միջև պայմանագրի ստորագրումը 1936 թվականի հոկտեմբերին։ Բենիտո Մուսոլինին նոյեմբերի 1-ին հայտարարեց, որ բոլոր եվրոպական երկրները պետք է պտտվեն Հռոմ-Բեռլին առանցքի շուրջ, այստեղից ստեղծվեց «Առանցք» տերմինը[2][3]։ Երկրորդ քայլը եղավ 1936 թվականի նոյեմբերին ստորագրված Հակակոմիտերյան պակտը, Գերմանիայի և Ճապոնիայի միջև։ Իտալիան միացավ պակտին 1937 թվականին։ Հռոմ-Բեռլին առանցքը դարձավ ռազմական դաշնակցություն 1939 թվականին, որը կոչվեց «Երկաթե պակտ», որը ամրապնդվեց 1940 թվականի Եռակողմ պակտով։
Իրենց հզորության գագաթնակետին Առանցքի ուժերը հասան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ նրանք օկուպացրել էին Եվրոպայի մեծ մասը, Հյուսիսային Աֆրիկան և Արևելյան Ասիան։ Սակայն չկար եռակողմ հանդիպումներ և ուժերի կոորդինացիա, ավելի շատ միասին գործում էին Իտալիան և Գերմանիան։ 1945 թվականին պատերազմի ավարտին դաշնությունը փլուզվեց, իսկ դաշնության անդամ երկները պարտվեցին պատերազմում։