Տասներկուանիստ
From Wikipedia, the free encyclopedia
Տասներկուանիստ կամ դոդեկաէդր (լատին․՝ dodekaedra`dodeka - տասներկու, edra - հիմք կամ հուն․՝ δώδεκα [dōdeka] - «տասներկու» + ἕδρα [hédra] - «նիստ»), կանոնավոր բազմանիստ։ Առաջին անգամ պատրաստել է հին հույն գիտնական Թեետետը (մ.թ.ա. 4-րդ դարում)։
Տասներկուանիստը ունի 12 հնգանկյուն նիստ, 30 կող և 20 գագաթ։ Յուրաքանչյուր գագաթից դուրս է գալիս 3 կող։ Յուրաքանչյուր գագաթ հանդիսանում է ընդհանուր 3 հնգանկյունների համար։ Հետևաբար, յուրաքանչյուր գագաթի հարթ անկյունների գումարը 3240 է։ Տասներկուանիստը ունի համաչափության կենտրոն և 15 համաչափության առանցք։ Յուրաքանչյուր առանցք անցնում է հակառակ նիստերում գտնվող և իրար զուգահեռ կողերի միջնակետերով։ Տասներկուանիստը ունի համաչափության 15 հարթություն։
Եթե կողի երկարությունը Է, տասներկուանիստի ծավալն արտահայտվում է հետևյալ բանաձևով․