Գևորգյան հոգևոր ճեմարան
From Wikipedia, the free encyclopedia
Գևորգյան հոգևոր ճեմարան (աստվածաբանական համալսարան), Հայաստանում հիմնված և մինչ օրս գործող ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Վեհափառ Կաթողիկոսի կողմից 1874 թվականին։
Գևորգյան հոգևոր ճեմարան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | ճեմարան և համալսարան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | [[Պատկեր:|22x20px|border |Վաղարշապատ]] Վաղարշապատ |
Հասցե | Հայաստան, Արմավիրի մարզ, Էջմիածին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին |
Հիմնական ամսաթվերը | 1874 |
Հիմնադիր | Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի |
Հիմնադրված | 1874 թվական |
Gevorkian Theological Seminary Վիքիպահեստում | |
gevorgianseminary.am |
19-րդ դարի վերջից սկսյալ արևելահայ կրթական մշակույթը, մանկավարժությունն ու դպրոցը, գիտությունն ու հասարակական-քաղաքական կյանքը, ազատագրական պայքարը, եկեղեցին ու հոգևոր կյանքը մեծապես պայմանավորված են Հայ դպրոցի և մշակույթի պատմության մեջ առանձնահատուկ տեղ գրաված Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի գործունեությամբ։ Գևորգյան Հոգևոր ճեմարանը թողել է իր գործունեության հետքերը գրեթե բոլոր բնագավառներում՝բարձրացնելով Հայ ժողովրդի մտավոր մակարդակը բարձրագույն եվրոպական չափանիշների։
Մինչև ճեմարանի շրջանավարտները կհիմնադրեին Երևանի պետական համալսարանը, Գևորգյան ճեմարանը միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն էր Հայ կյանքի բոլոր հանգուցակետերում՝ Հեռավոր Հնդկաստանից մինչև եվրոպական ոստանները, Ռուսաստանից մինչև սիրիական անապատները։