Գևորգ Ե Սուրենյանց
From Wikipedia, the free encyclopedia
Գևորգ Ե Սուրենյանց (Տփղիսեցի), (օգոստոսի 28, 1847(1847-08-28)[1], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 8, 1930(1930-05-08), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ, ամփոփվել է Մայր տաճարի բակում), Ամենայն հայոց կաթողիկոս 1911 թ.-ից առ 1930 թվականը։ Հաջորդել է Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցուն։ Նա նաև ունի հայրենասիրական կոչ` ուղղված հայ զինվորներին, բայց այն ամբողջությամբ մեզ չի հասել։ 1914 թվականի դեկտեմբերին Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ի որոշմամբ ստեղծվեց Եղբայրական օգնության Էջմիածնի կոմիտեն հենց իր` կաթողիկոսի գլխավորությամբ։
Արագ փաստեր Գևորգ Ե Սուրենյանց ...
Գևորգ Ե Սուրենյանց | |
---|---|
Կառավարում | |
Տիտղոս | Կաթողիկոս |
Ժամանակամիջոց | 1911-1930 թթ. որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Անձնական տվյալներ | |
Կրթություն | Թիֆլիսի դասական գիմնազիա |
Գործունեություն | Հասարակական-քաղաքական գործիչ Հոգևոր-մշակութային գործիչ |
Ծնվել է | Օգոստոսի 28, 1847 |
Մահացել է | Մայիսի 8, 1930 (82 տարեկանում) |
Մահվան վայր | Էջմիածնի Մայր Տաճար, Արևելյան Հայաստան |
Թաղված է | Էջմիածնի Մայր Տաճար, Արևելյան Հայաստան |
Ձեռնադրում | 1872 թ. |
← Մատթևոս Բ Խորեն Ա Մուրադբեկյան → |
Փակել