Գենետիկական բազմազանություն
From Wikipedia, the free encyclopedia
Գենետիկական բազմազանությունը կամ գենետիկական պոլիմորֆիզմը, պոպուլյացիաների բազմազանություն ըստ գենետիկական բնույթի հատկանիշների կամ մարկերների։ Կենսաբազմազանության մի տեսակ է։ Գենետիկական բազմազանությունը իրենից ներկայացնում է պոպուլյացիայի, պոպուլյացիաների խմբի կամ տեսակի գենետիկական բնութագրի կարևոր բաղադրիչ։ Գենետիկական բազմազանությունը, կախված դիտարկվող գենետիկական մարկերների ընտրույթունից, բնութագրվում է մի շարք բաղադրատարրերով.
1. Միջին հետերոզիգոտություն
2. Լոկուսի հաշվով ալլելների թիվը
3. Գենետիկական հեռավորությունը (միջպոպուլյացիոն գենետիկական բազմազանության գնահտման համար)