Գորշ գայլեր (կազմակերպություն)
From Wikipedia, the free encyclopedia
Բոզկուրտ կամ Գորշ Գայլեր (թուրքերեն՝ Bozkurtlar կամ թուրքերեն՝ Bozkurtçular, իսկական անվանումը՝ թուրքերեն՝ Ülkücülük — «իդեալականություն»[1]), թուրքական երիտասարդական ազգայնական կազմակերպություն։ Ստեղծվել է Ազգային գործողության կուսակցության հովանու ներքո, որի հետ երբեմն նույնականացվում է։ Այլ տարբերակների համաձայն, ստեղծվել է 1948 թվականին գնդապետ Ալփարսլան Թյուրքեշի կողմից[2][3]։ Համարվում է MHP-ի առավել արմատական թևը, հավատարիմ է պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսությանը[4][5][6][7][8]։ Ակտիվորեն մասնակցել է 1970-ական թվականների քաղաքական բռնություններին, գործել է Գլադիոյի միջազգային հակակոմունիստական համակարգի շրջանակներում։ Կազմակերպության գրոհայինները մեղադրվում էին մի շարք սպանությունների և ահաբեկչական գործողությունների, այդ թվում՝ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի դեմ մահափորձի մեջ։ 1990-ական թվականներից անցել է քրդական անջատողական շարժման և էթնոկոնֆեսիոնալ փոքրամասնությունների դեմ պայքարի։ 2000-ական թվականների սկզբից համարվում է Էրդողանի իսլամիստական կուսակցության ընդդիմություն։ Թյուրքեշի մահվանից հետո կազմակերպությունը գլխավորում է նրա հետնորդ Դևլեթ Բահչելին։
Գորշ գայլեր | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | Թուրքիա |
Հիմնադրված | 1968 |
Կայք | ulkuocaklari.org.tr |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոզկուրտ (այլ կիրառումներ)