Բարդուղիմեոս Դիաշ
From Wikipedia, the free encyclopedia
Բարդուղիմեոս Դիաշ դը Նովաիշ (պորտ.՝ Bartolomeu Dias de Novaes, մոտ 1450-ականներ, Ալգարվե, Պորտուգալիայի թագավորություն - մայիսի 29, 1500(1500-05-29)[1][2], Բարեհուսո հրվանդան, Հարավային Աֆրիկա), պորտուգալացի ծովագնաց։
Արագ փաստեր Բարդուղիմեոս Դիաշ պորտ.՝ Bartolomeu Dias, Ծնվել է ...
Բարդուղիմեոս Դիաշ պորտ.՝ Bartolomeu Dias | |
---|---|
Ծնվել է | մոտ 1450-ականներ |
Ծննդավայր | Ալգարվե, Պորտուգալիայի թագավորություն |
Մահացել է | մայիսի 29, 1500(1500-05-29)[1][2] |
Մահվան վայր | Բարեհուսո հրվանդան, Հարավային Աֆրիկա |
Քաղաքացիություն | Պորտուգալիայի թագավորություն |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող |
Bartolomeu Dias Վիքիպահեստում |
Փակել
1487 թվականին ղեկավարել է Հնդկաստանի ծովային ճանապարհը հայտնաբերող արշավախումբը, հետազոտել Աֆրիկայի հարավարևմտյան ափերը, հարավային լայնության 22°-ից մինչև 33°-ը։ Եվրոպացիներից առաջինն է շրջանցել Աֆրիկան հարավից։ Գնալով Աֆրիկայի հարավային ափերի երկարությամբ մինչև Ալգոա ծովախորշը, անձնակազմի պահանջով հարկադրված վերադառնում է Պորտուգալիա։ Հետադարձ ճանապարհին հայտնագործում է Բարեհուսո հրվանդանը (1488)։ 1500 թվականին մասնակցել է Պեդրու Ալվարեշ Կաբրալի արշավախմբին և մահացել ճանապարհին՝ Բարեհուսո հրվանդանից ոչ հեռու։