Աքքադցիներ
From Wikipedia, the free encyclopedia
Ակկադցիներ, այսպես կոչված «Արգավանդ կիսալուսնի»՝ Փյունիկյան ծովեզերքի (այժմ՝ Լիբանանը) երկրագործական կալվածքներում, Ասորիքի հովիտներում, Հյուսիսային Միջագետքի հարթավայրերում և մեծ գետերի՝ Եփրատի ու Տիգրիսի երկայնքով, ինչպես նաև այս շրջանների միջև ընկած տափաստաններում մ.թ.ա. երրորդից երկրորդ հազարամյակներում ապրում էին սեմական ժողովուրդներ։ Փյունիկիայում, Ասորիքում մասամբ Հյուսիսային Միջագետքում և ամենուր տափաստանային շրջաններում ապրում էին արևմտյան սեմիտները (քանանացիներ և ամորեացիներ), Եփրատի ու Տիգրիսի երկայնքով՝ արևելյան սեմիտները կամ ակկադացիները, որոնք հայտնի էին ասորեստանցիներ և բաբելացիներ անուններով։ Խուրրիների տարածման շրջանի հարավային մասը և սեմիտների տարածման շրջանի հյուսիսային մասը խառնվում էին իրար, և հողագործական շրջաններում խորրիներն ու սեմիտներն ապրում էին կողք-կողքի։