Աքեմենյաններ
From Wikipedia, the free encyclopedia
Աքեմենյաններ, մ.թ.ա. 550-330 թվականների պարսկական թագավորական դինաստիա։ Անունն ստացել են իրենց նախնու՝ պարսկական ցեղերի միության առաջնորդ Աքեմենի անունից։
Աքեմենը և նրա սերունդներ Չիշպիշը, Կյուրոս I-ը, Կյուրոս Բ Մեծը եղել են Պարսուա և Անշան երկրների թագավորներ, վասալական կախման մեջ գտնվել Ասորեստանի, ապա Մարաստանի թագավորներից։ Կյուրոս Բ Մեծը 550 թվականին տապալեց Մարաստանի թագավորին և նվաճողական արշավանքներով հիմնեց ծավալուն աշխարհակալություն՝ Աքեմենյան պետությունը։