Ավստրալիայի դրոշ
From Wikipedia, the free encyclopedia
Ավստրալիայի Միապետության դրոշը Ավստրալիայի պետական խորհրդանիշերից, որն իրենից ներկայացնում է ուղղանկյուն պաստառ կապույտ գույնի, լայնքի և երկայնիքի հարաբերությունը 1:2։ Դրոշն ընդունվել է 1901 թվականի սեպտեմբերի 3-ին։
Ավստրալիայի դրոշ | |
---|---|
Տեսակ | ազգային դրոշ |
Իրավասության տարածք | Ավստրալիա |
Նշան | 🇦🇺 |
Հարաբերություն | 2:1 |
Ընդունված է | սեպտեմբերի 3, 1901 |
Գույներ | կապույտ, կարմիր և սպիտակ |
Կազմված է | դաշտ և canton? |
Պատկերված է | դաշտ, Յունիոն Ջեք, Համագործակցության աստղ, Հարավային Խաչ, Ակրուքս, Բեկրուքս, Գակրուքս, Դեկրուքս, Հարավային Խաչի էպսիլոն, յոթաթև աստղ, հնգաթև աստղ և Blue Ensign? |
Ձախ կողմի վերևի քառորդում պատկերված է բրիտանական դրոշը։ Բացի դա, Ավստրալիայի դրոշի վրա կան վեց սպիտակ աստղեր. հինգ աստղերը պաստառի աջ կողմում Հարավային Աստղ համաստեղության ձևով և մեկ մեծ աստղ ձախ ներքին քառորդի մեջ տեղում։
Դրոշն ընդունվել է անմիջապես ֆեդերացիայի ստեղծումից հետո՝ 1901 թվականին մրցույթի արդյունքում, որին մասնակցել էին շատ երկրների ներկայացուցիչներ։ Հաջորդող տարիների ընթացքում այն ընդունվեց ավստրալիական և բրիտանական իշխանությունների կողմից՝ չնայած դրոշի հստակ բնութագիրը մի քանի անգամ փոփոխվեց։ Այժմյան դրոշի տեսքը հրապարակվել է 1934 թվականին, իսկ 1954 թվականին օրինականորեն այն հաստատվեց «ավստրալիական ազգային դրոշ» կարգավիճակով։ 1990-ականների կեսերին երկրում հանրապետականների ուժեղ ազդեցության տակ դրոշը հաճախ սկսեց քննադատվել՝ իր վրա բրիտանական դրոշի պատկերման համար։
Դրոշի օրենսդրական բնութագիրը տրված է 1953 թվականի «Օրենք դրոշի մասին» կետում (անգլ.՝ Flags Act 1953)։