Անդրե Հսկա
From Wikipedia, the free encyclopedia
Անդրե Ռենե Ռուզիմով (ֆր.՝ André René Roussimoff, բուլղար․՝ Андрей Рене Руссимов, լեհ.՝ Andrzej Renat Russimow, մայիսի 19, 1946(1946-05-19)[1], Կուլոմյե[1] - հունվարի 28, 1993(1993-01-28)[2][1], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1]), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և դերասան։
Անդրե դը Ջայնթ André the Giant | |
---|---|
Ռինգային անուն(ներ) | Անդրե Ռուսիմով Անդրե Հսկա Ժիոն Ֆերե Հսկա մեքենա Ժան Ֆերե Հրեշ Էյֆելյան աշտարակ Հրեշ Ռուսիմով |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 240 կգ |
Հայտարարվող հասակ | 2,24 մ |
Ծննդյան թվական | Մայիսի 19, 1946 |
Ծննդավայր | Գրենոբլ, Ֆրանսիա |
Վախճանի թվական | հունվարի 27, 1993 (46 տարեկանում) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Մարզիչ | Էդուարդ Վիեց Ֆրենք Վալուա |
Դեբյուտ | 1963 |
Կարիերայի ավարտ | 1992 |
Դերասանական կարիերայում հանդիսատեսին առավել հայտնի է «Արքայադուստր հարսնացուն» ֆիլմից։
Տառապել է գիգանտիզմով, իսկ հետագայում՝ ակրոմեգալիա կոչվող հիվանդությամբ, ինչի պատճառով էլ ունեցել է հսկայական մարմին և ռեստլինգային շրջանակներում ձեռք բերել «Աշխարհի ութերորդ հրաշալիք» մականունը[3][4]։
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայում («WWF», այժմ՝ «WWE») Ռուսիմովը ելույթներ է ունեցել Անդրե դը ջայնթ (անգլ.` André the Giant, թարգ.` «Անդրե Հսկա») ռինգային կեղծանվամբ և կարիերայի ընթացքում 1-ական անգամ դարձել է WWF չեմպիոն և WWF աշխարհի թիմային չեմպիոն։ WWF փառքի սրահում տեղ գտած առաջին մարզիկն է (1993)։