Ալեքսանդր Պարխոմենկո
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Յակովլևիչ Պարխոմենկո (ուկրաիներեն՝ Олександр Якович Пархоменко, ռուս.՝ Александр Яковлевич Пархоменко), (1886—1921), Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի (1918—1920) մասնակից։ Բոլշևիկյան կուսակցության անդամ 1904 թվականից։
Ալեքսանդր Յակովլևիչ Պարխոմենկո Александр Яковлевич Пархоменко | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1886 |
Ծննդավայր | Ուկրաինա |
Մահացել է | հունվարի 3, 1921 |
Մահվան վայր | Բուզովկա, Buzovka Volost, Tarashcha Uyezd, Կիևի նահանգ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | Զինվորական |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Alexandr Parkhomenko Վիքիպահեստում |
1905-1907 թվականներին կազմակերպել է մարտական դրուժինա, ղեկավարել Մակարով Ցար գյուղի (Ուկրաինա) գյուղացիական ապստամբությունը։ Բազմիցս ձերբակալվել է։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության ժամանակ Մոսկվայում բոլշևիկյան զինվորների հետ հարձակվել է ոստիկանական տեղամասի վրա, այն զինաթափել։ Այնուհետև Լուգանսկում կազմակերպել է կարմիր գվարդիայի ջոկատներ, մասնակցել Դոնբասում խորհրդային օկուպացիայի հաստատմանը, ինչպես նաև Կենտրոնական ռադայի դեմ պայքարին։ Աչքի է ընկել 1918 թվականի ամռանը գերմանական ուժերի դեմ մարտերում և Ցարիցինի պաշտպանության ժամանակ։ 1919 թվականի դեկտեմբերից եղել է Առաջին հեծյալ բանակի ՌՀԽ-ի հատուկ լիազորը, 1920 թվականի ապրիլից՝ 14-րդ հեծյալ դիվիզիայի պետ։
Զոհվել է մախնոյականների դեմ մարտում։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2 շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |